• Latest news

Ղարաբաղում մարտերի ժամանակ  վիրավորված Ավետիս Զարգարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

8 փետրվարի, 2019  18:30

Փետրվարի 8-ին քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ  մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը:

«Այսօր համալսարանական հիվանդանոցի լավագույն բժիշկները, Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, վիրահատեցին լավագույնին՝ մեր Ավետիս Զարգարյանին: Վիրահատությունը բարեհաջող է անցել, Ավետիսն արդեն իրեն լավ է զգում», - տեղեկացրել է Դանիելյանը:

Ավետիս Զարգարյանը վիրավորվել էր 2016-ի ապրիլին՝ Թալիշում: Փամփուշտն անցել էր ծնոտի միջով, վնասել ողնաշարը: Ավետիսը 3 տարի առաջ չէր կարողանում խոսել, ուտել:

«Այսօր, համեստ, քչախոս, բայց ուժեղ բնավորությամբ երիտասարդն արդեն խոսում է, տրամադրությունը լավ է, ինքնազգացողությունը՝ նորմալ, տրամադրված է մարտական, և վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու»,-նշել է նա:

Զարգարյանների ընտանիքը Արցախի Շահումյան շրջանի Գետաշեն գյուղից է: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ընտանիքը հաստատվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղում: Այնուհետ ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Ռուսաստան: Հայրենիք վերադառնալով՝ պատանին 1,3 տարի որպես ժամկետային զինծառայող ծառայել է Արցախի բանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է