• Latest news

Ինչպես նվազեցնել կրկնակի կաթվածի ռիսկը

11 փետրվարի, 2019  09:28

Եթե մարդն իշեմիկ կաթված է ստացել, մեծ է վտանգը, որ շուտով կհաջորդի կրկնակի կաթվածը։ Կաթվածի ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի գիտնականները գտել են դեղորայքային համադրություն, որը թույլ կտա նվազեցնել կրկնակի կաթվածի ռիսկը։

Համաձայն հետազոտության տվյալների՝ կաթված ստացած եւ ցիլոստազոլի ու ասպիրինի կամ կլոպիդոգրելի համադրությամբ բուժում անցած պացիենտները ավելի քիչ են ենթարկված կրկնակի կաթվածի զարգացման ռիսկին։

Ցիլոստազոլը խոնիլինոնի ածանցյալն է, որն օգտագործվում է վերջույթների հիվանդությամբ մարդկանց կաղության ախտանշանները թեթեւացնելու համար։ Ասպիրինը համարվում է ցավազրկող դեղամիջոց, որն իջեցնում է նաեւ ջերմությունը եւ բորբոքումները։ Այն նաեւ ջրիկացնում է արյունը։ Կլոպիդոգրելը նույն հատկություններն ունի։

Փորձարկման շրջանակում կոմբինացված դեղորայքային թերապիայի արդյունավետությունը ճապոնական 292 կլինիկաներում՝ մոտ 2000 մարդու համար, համեմատել են ասպիրինի կամ կլոպիդոգրելի մոնոթերապիայի հետ։ Հինգ տարի անց եզրահանգում է արվել, որ ցիլոստազոլի հավելումն ուժեղացնում է դրական էֆեկտը։ Եվ որ կարեւոր է՝ այս դեղերն ընդունող մարդկանց համար չի բարձրացել արնազեղման ռիսկը հսկվող խմբի համեմատ։

Նշենք, որ խորհուրդ չի տրվում ինքնուրույն ընդունել այս կամ ցանկացած այլ դեղամիջոց, դրանք պետք է նշանակի բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է