Գիտնականները գտել են մահաբեր բակտերիաներին դեղերից փրկվել օգնող գեներ

11 փետրվարի, 2019  10:40

Rutgers University-New Brunswick (ԱՄՆ) հետազոտողների թիմը հայտնաբերել է երկու գեն, որոնք նպաստում են պղինձ պարունակող հակաբակտերիալ միջոցների հանդեպ բակտերիաների կայունության զարգացմանը։ Այս մասին տեղեկացվում է Journal of BiologicalChemistry-ում հրապարակված նյութում։

copB եւ copL գեները հայտնաբերվել են ոսկեգույն ստաֆիլակոկի (Staphyloccocus aureus) մի քանի շտամներում, որը կարող է մահացու վարակներ առաջացնել թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։ Այդ գեները կոդավորում են պղինձը վնասազերծող սպիտակուցները, որն առավել հաճախ օգտագործվում է դժվարությամբ բուժվող բակտերիալ վարակների դեմ պայքարում։

Գեները գտնվում են տրանսպոզոնների՝ շարժուն գենետիկ տարրերի ներսում, որոնք կարող են տեղաշարժվել եւ բազմանալ գենոմի ներսում։ Քանի որ բակտերիաները ի վիճակի են գեների հորիզոնական տեղափոխություն իրականացնել, այդ պատճառով շատ ավելի մեծ թվով շտամներ են ստանում դեղերից պաշտպանվելուն օգնող ԴՆԹ։

Պղինձը վաղուց ի վեր օգտագործվում է վերքերի վարակազերծման եւ խմելու ջրի ստերիլիզացման համար, բայց միայն վերջերս են բժիշկները սկսել այն կիրառել բժշկական գործիքների մշակման համար։ copB եւ copL գեները, ինչպես պարզել են գիտնականները, նպաստում են ստաֆիլակոկի բջիջներից մետաղի դուրսբերմանը եւ կանխում են դրա ներթափանցումը, ինչի արդյունքում պղինձը բակտերիային ոչ մի վնաս չի պատճառում։ Այդ գեների պատճառով կարող են առաջանալ դեղերի հանդեպ էլ ավելի մեծ կայունություն ունեցող շտամներ, ինչը կարող է լուրջ եւ գլոբալ խնդիր դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի