• Latest news

Արդյունաբերական քիմիկատները հղիության ժամանակ թափանցում են պտղի օրգանիզմ

11 փետրվարի, 2019  16:04

Փաթեթներով վաճառվող լվացքի փոշիներում ու պլաստիկե ամաններում լցված լվացամիջոցներում պարունակվող արդյունաբերական քիմիկատները հղիության ժամանակ թափանցում են պտղի օրգանիզմ։ Նման ցնցող բացահայտում են արել Karolinska Institutet-ի գիտնականները (Շվեդիա)։

Մասնագետների խոսքով՝ պերֆտորալկիլային ակտիվ քիմիական նյութերը (ՊՖԱՆ) հղիության ժամանակ կուտակվում են մոր օրգաններում, իսկ հետո անցնում պտղի օրգանիզմ՝ խոցելով դեռեւս չծնված փոքրիկին։ Շվեդական եւ դանիական բիոշտեմարանների տրամադրած՝ 7-42 շաբաթական գրեթե 80 պտղի եւ սաղմերի հյուսվածքների նմուշների վերլուծությունը ապացուցել է նրանցում վնասակար նյոթերի կուտակման փաստը։

Environment International պարբերականը հրապարակել է գիտնականների տրամադրած տեղեկատվությունը։ Ինչպես հավաստիացրել են փորձագետները, հետազոտությունները կշարունակվեն նաեւ հետագայում, որպեսզի պարզվի, թե ինչպես են այդ նյութերն ազդում պտղի առողջության վրա, սակայն արդեն այժմ անհրաժեշտ է համապատասխան եզրահանգումներ անել։

Նշված քիմիկատները (PFAS/ ՊՖԱՆ) կարելի է գտնել ապրանքներից շատերում՝ լվացքի փոշիներից ու շամպուններից մինչեւ տապակներ ու չիփսերի կամ սառեցված բանջարեղենի փաթեթներ։ Դրանք չեն ենթարկվում ջերմաստիճանի փոփոխություններին եւ ջրի ու ճարպերի դեստրուկտիվ ազդեցությանը, ինչի հետեւանքով դարձել են բավական տարածված շատ երկրներում։ Սակայն շատ մասնագետներ դրանց անվտանգությունն առողջության համար մեծ կասկածի տակ են դնում, իսկ զարգացող պտղի համար դրանք կարող են էլ ավելի վտանգավոր լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է