• Latest news

«Ես փրկեցի Թեդին, նա էլ՝ ինձ». շունն օգնել է տիրոջը դուրս գալ կոմայից

11 փետրվարի, 2019  18:25

Թեդին օգնել է տիրոջը՝ Էնդի Սասին, հաղթահարել կոման, դրանից հետո կենդանին թերապեւտիկ շուն է դարձել։

2016-ին 65-ամյա Էնդի Սասը հայտնվեց Սաութհեմփթոնի (Հեմփշիր, Մեծ Բրիտանիա) հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում սուր թոքաբորբով, որը նրա մոտ առաջացել էր քիմիաթերապիայից հետո։ Բժիշկները նրան արհեստական կոմայի վիճակի մեջ դրեցին։

Երբ հիվանդության ճգնաժամն անցավ, մասնագետները թույլ տվեցին, որպեսզի նրա շունը՝ պուդելի եւ շնաուցերի Թեդի անունով խառնուրդը, մտնի պացիենտի մոտ։ Շան հաչոցը լսելով՝ տղամարդն անմիջապես արթնացավ, եւ դա տեղի ունեցավ բժիշկների նախատեսածից երեք օր շուտ։

Զարմացած բժիշկները թույլ տվեցին Թեդիին կանոնավորապես այցելել տիրոջը։ Շան ներկայությունը նպաստավոր ազդեցություն էր գործում Սասի վիճակի վրա, եւ արդյունքում՝ նրան հիվանդանոցից դուրս գրեցին մեկ շաբաթ չանցած։

«Թեդը զարմանալի շուն է։ Նա խելացի է, քնքուշ, հավատարիմ, ուրախ, եւ միաժամանակ՝ իր խառնվածքի տերն է։ Նա գողացավ սիրտս հենց առաջին հայացքից»,- ասել է Սասը։

Ժամանակին տղամարդը շանը վերցրել էր շների ապաստարանից։

«Ես միշտ ասում եմ մարդկանց, որ ես փրկեցի Թեդին, նալ էլ՝ ինձ»,- նշել է նա։

2017-ին շունը Լոնդոնում ստացավ Կենդանիների պաշտպանության Թագավորական ընկերության հատուկ մրցանակը։ Շուտով Սասը Թեդին տարավ թերապեւտիկ շների դասընթացների։ 2018 թվականի նոյեմբերին շունը ավարտեց ուսումը եւ նույն թվականի վերջից աշխատում է հիվանդանոցներում, հոսփիսներում եւ ծերերի տներում։ Նրա տիրոջ խոսքով՝ Թեդիին տեսնելով ոչ միայն պացիենտները, այլեւ բժիշկները, քույրերն ու հիվանդանոցի այցելուներն են ժպտում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է