Կանանց անպտղության պատճառ կարող են լինել պլաստիկե իրերում պարունակվող ֆտալատները. հետազոտություն

11 փետրվարի, 2019  23:49

Պլաստիկում պարունակվող ֆտալատները կարող են մեղավոր լինել կանանց անպտղության հարցում։ Առայժմ սա ապացուցված է լոկ կրծողների պարագայում, բայց չի բացառվում, որ մարդկանց վրա նույնպես այդ նյութերը կարող են բացասաբար ազդել։

Իլինոյսի համալսարանի գիտնականները էգ կրծողներին ուտելու համար տվել են DiNP կամ DEHP ֆտալատներ 10 օր շարունակ, ինչի արդյունքում տեղի է ունեցել վերարտադրողական ցիկլի խանգարում, եւ 9 ամսով պակասել է սաղմնավորման հավանականությունը։

Ֆտալատները, ինչպես հայտնի է, ավելացվում են պլաստիկի եւ վինիլի մեջ, որպեսզի նյութն ավելի փափուկ, ճկուն եւ երկարատեւ լինի։ Դրանք կարելի է գտնել սննդամթերքում, վինիլային ծածկույթներում, բուժսարքավորումներում եւ կոսմետիկայում։ Հաճախ պլաստիկե տարայի մեջ պահվող սննդի միջոցով այդ նյութերը թափանցում են մարդու օրգանիզմ։

Կենդանիները փորձարկման շրջանակում ստացել են 20 միկրոգրամ չափաբաժնով ֆտալատներ՝ մարմնի մեկ կիլոգրամի համար՝ 200 միլիլիտր։ 10 օր հետո էգերին բերել են արուների մոտ՝ զույգավորման համար։ Երեք ամիս անց էգերի մեկ երրորդը, որն ստացել էր DEHP եւ DiNP ամենաքիչ չափաբաժինը, չի բեղմնավորվել։ Հսկվող խմբում էգերի 95 տոկոսը բեղմնավորվել է։

Կա տեսություն, որի համաձայն՝ ֆտալատները առաջ են բերում ստերոիդ հորմոնների կարգավորման խախտում արգանդի թաղանթում (սաղմը լավ չի կպչում)։ Հնարավոր է, որ ֆտալատներն առհասարակ ավելի արագ են մաշում վերարտադրողական համակարգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի