• Latest news

Երեխային ողնաշարի վիրահատություն են կատարել մոր արգանդում

12 փետրվարի, 2019  10:44

Էսեքսից (Անգլիա) 26-ամյա Բետան Սիմփսոնը հղիության ժամանակ տեղեկացել է, որ իր երեխան առողջական լուրջ խնդիրներ ունի: The Daily Mail-ը հայտնում է, որ հղիության 20-րդ շաբաթում պտղի մոտ ախտորոշվել է ողնաշարի ճեղքվածք: Այսպիսի արատի զարգացման դեպքում դիտվում է ամբողջությամբ չձեւավորված ողնուղեղում նյարդային խողովակի ոչ ամբողջական փակում:

Բժիշկները կնոջն առաջարկել են հղիությունն ընդհատել, սակայն նա որոշել է երեխային կրել: Ծնողներն ընտրել են պրենտալ վիրաբուժությունը (այսինքն՝ մինչեւ ծննդաբերությունը): Մեծ Բրիտանիայում բուժման այս մեթոդը չէր կիրառվում, եւ բրիտանացիները, որոնց երեխայի մոտ ողնաշարի արատը հայտնաբերվել էր, ստիպված էին դիմել բելգիական կլինիկաների օգնությանը:

Վիրահատության թույլտվություն ստանալու համար Բետանը մանրակրկիտ բուժզննում է անցել: Այդ ժամանակ նա հղիության 24-րդ շաբաթում էր: Երեխան լույս աշխարհ էր գալու 2 ամիս հետո, եւ Բետանն անհամբերությամբ այդ օրվանն է սպասում: «Ողնաշարի ճեղքվածքը մահվան դատավճիռ չէ: Իմ աղջիկն իր օրինակով ապացուցեց, որ ինքն ապրելու իրավունք ունի»,- նշում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել