• Latest news

Գիտնականներն աճեցրել են մարդու եւ շիմպանզեի «մինի ուղեղներ»

12 փետրվարի, 2019  13:24

Կալիֆոռնիայի համալսարանի (Սան Ֆրանցիսկո) գիտնականներին հաջողվել է «մինի ուղեղներ» աճեցնել շիմպանզեի եւ մարդու բնաբջիջներից։ Այս աշխատանքը կարող է օգտակար լինել մարդու ուղեղի էվոլյուցիայի ուսումնասիրման համար։ Հետազոտությունը հրապարակվել է Cell ամսագրում։

«Ուղեղներն» աճեցվել են տասը մարդու եւ ութ շիմպանզեի բնաբջիջներից, ստեղծվել է 56 նմուշ։ Դրանք, իհարկե, լիարժեք ուղեղ չեն, ընդամենը օրգանոիդներ են, օրգանի «նախապատրաստուկներ», բայց ունեն անհրաժեշտ բիոքիմիական ակտիվություն, ուստի դրանց օգնությամբ կարելի է ուսումնասիրել այն նույն պրոցեսները, ինչ եւ իսկական ուղեղում։

Նոր մշակման օգնությամբ հետազոտողներին հաջողվել է առանձնացնել 261 տարբերություն շիմպանզեի եւ մարդու գեների միջեւ, ինչը կարող է լույս սփռել մարդկային ուղեղի զարգացման վրա միլիոն տարի առաջ։ Դրանցից մեկը կապված է նեյրոններին նախորդող բջիջների հետ։

Ավելի վաղ գիտնականները բացահայտել էին բջիջների մոլեկուլյար առանձնահատկություններ, որոնցից զարգանում է գլխուղեղի կեղեւի նեյրոնների՝ գլիալ բջիջների հիմնական մասը։ Այժմ նրանք պարզել են, թե ինչպես է այդ բջիջների ակտիվությունն ազդում ուղեղի սպիտակ նյութի որոշակի գոտիներում ուղեղի հաղորդակցային ուղիների, նյարդային հյուսվածքների զարգացման վրա։

Հետազոտողների կարծիքով՝ այդ բջիջների ակտիվության փոփոխություններն էլ հենց կարող էին միլիոնավոր տարիներ առաջ նպաստել մարդու եւ շիմպանզեի էվոլյուցիոն գծերի տարբերությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել