• Latest news

70-ամյա տղամարդը մարիխուանայով սառնաշաքար ուտելուց հետո   քիչ է մնացել մահանա սրտի նոպայից

12 փետրվարի, 2019  16:27

Փորձերի նկատմամբ սիրո պատճառով Կանադայի 70-ամյա բնակիչը քիչ է մնացել մահանա:

Canadian Journal of Cardiology-ում հրապարակված զեկույցի համաձայն, տղամարդը, որի անունը չի նշվում, մարիխուանայով սառնաշաքար է փորձել՝ հույս ունենալով, որ այն կմեղմացնի օսթեոարթրիթից առաջացող հոդերի ցավը:

Կես ժամից նրա մոտ սարսափելի հալյուցինացիաներ եւ կրծքավանդակում ուժեղ ցավեր են սկսվել:

Տղամարդուն շտապ հոսպիտալացրել են: Բժիշկները պարզել են, որ նրա մոտ սրտի նոպա է եղել: Էկզոտիկ աղանդերի սիրահարը խոստովանել է, որ մարիխուանայով մի ամբողջ սառնաշաքար է կերել, որում տետրահիդրոկանաբինոլի (THC) պարունակությունը 13 անգամ գերազանցել է նորման:

Նախկինում տղամարդն արդեն ունեցել է սրտի խնդիրներ եւ նրան անգամ շունտավորում են արել, սակայն վերջին երկու տարիներին, նրա խոսքով, առողջական վիճակը զգալիորեն կայունացել էր:

THC-ը հոգեակտիվ դեղ  է, որը տագնապի զգացում եւ էյֆորիա է առաջացնում: Կանաբիսով սառնաշաքարն ուտելուց հետո տարեց տղամարդու մոտ նյարդային գերգրգռում, հալյուցինացիաներ եւ տագնապի զգացում է առաջացել: Սա առաջին հերթին ուժեղ սրտխփոց եւ արյան բարձր ճնշման է հանգեցրել:

THC-ի ազդեցության դադարից հետո անանուն պացիենտի մոտ հալյուցինացիաները եւ կրծքավանդակի ցավը անհետացել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել