• Latest news

Գիշերային վիրահատությունների ժամանակ ավելի շատ են բարդություններ առաջանում. հետազոտություն

12 փետրվարի, 2019  18:31

Գիշերը կատարվող վիրահատությունների ժամանակ պացիենտների մոտ ավելի հաճախ են բարդություններ առաջանում։ Այս մասին ասվում է British Journal of Anaesthesia-ում հրապարակված հետազոտությունում, որն անցկացվել է աշխարհի 29 երկրներում։

Հետազոտողների միջազգային խումբը Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Կարիբյան ավազանի երկրների, Եվրասիայի եւ Հարավարեւելյան Ասիայի 146 հիվանդանոցներում ուսումնասիրել է չափահասների 9861 վիրահատություն։ Ուշ ժամերին (20.00-ից մինչեւ առավոտյան 8.00-ը) կատարվել է 555 վիրահատություն, ընդ որում՝ «գիշերային» պացիենտների 74 տոկոսի համար եղել են պլանային եւ ոչ թե խիստ անհրաժեշտ վիրահատություններ։

Ինչպես պարզվել է,  գիշերային ժամերին վիրաբուժական միջամտության ժամանակ ավելի հաճախ են զարգացել այնպիսի բարդություններ, ինչպիսին են արյան մեջ թթվածնի մակարդակի իջեցումը, արյան կորուստը, թոքի հյուսվածքի կոլապսը եւ զարկերակային ճնշման անկումը։ Նման երեւույթների բախվել է պացիենտների 44 տոկոսը՝ «ցերեկայինների» 34 տոկոսի դիմաց։ Արդյունքում՝ գիշերային վիրահատություններից հետո ավելի երկար ստացիոնար բուժման անհրաժեշտություն է առաջացել։

Հետազոտողները ուշադրության են առնում այն, որ մինչ այդ գիտական գրականության մեջ լուսաբանվել են գիշերային հերթապահության վրա այնպիսի գործոնների ազդեցության հարցերը, ինչպիսին են մտավոր կամ ֆիզիկական հոգնածությունը եւ ուշադրության թուլացումը։ Բացի այդ, գիշերային ժամերին բժիշկների թիմում կարող են լինել ավելի քիչ թվով մասնագետներ, քան ցերեկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է