• Latest news

Ուլտրամշակված մթերքները բարձրացնում են վաղաժամ մահվան ռիսկը

12 փետրվարի, 2019  21:10

Ուլտրամշակված մթերքները բարձրացնում են վաղաժամ մահվան վտանգը։ Այս մասին նշվում է ֆրանսիացի գիտնականների՝ Jama Internal Medicine-ում հրապարակած հետազոտությունում։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, սննդի համաճարակաբանությամբ զբաղվող EREN հետազոտական խումբը վերլուծել է 44 551 մասնակցի տվյալները NutriNet-Santé խոշոր հետազոտության շրջանակներում, որն սկսվել էր 2009-ին։ Փորձարկման ենթարկվածները 45-ից բարձր տարիքի մարդիկ էին, որոնց 73 տոկոսը կանայք էին։ Կամավորները պետք է վեց ամիսը մեկ մանրամասն տեղեկացնեին իրենց օրական կերակրաբաժնի մասին։

Յոթ տարի անց 602 փորձարկվող վախճանվեց, ընդ որում՝ նրանցից 219-ը՝ քաղցկեղից, 34-ը՝ սրտանոթային հիվանդություններից։ Գիտնականները եկել են եզրահանգման, որ ընդամենը 10 տոկոսով ուլտրամշակված մթերքների բաժնի ավելացումը կերակրացանկում բարձրացնում է վաղաժամ մահվան ռիսկը։

Մասնագետները ուշադրություն են դարձրել այն բանին, որ ավելի շատ են հայտնվում ապացույցներ մարդու առողջության վրա ուլտրամշակված մթերքների բացասական ազդեցության մասին։ Այս խմբի մեջ են մտնում, մասնավորապես, քաղցր ըմպելիքները, տարբեր կիսաֆաբրիկատները եւ վերամշակված միսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել