• Latest news

Բավարարվածությունն ամուսնությունից գենետիկ մակարդակում է

12 փետրվարի, 2019  23:42

Բավարարվածությունն ամուսնությունից գենետիկ մակարդակում է։ Այս մասին են վկայում Նյու Յորքի Բինհեմթոնի համալսարանի գիտնականների հետազոտությունները։

Ինչպես տեղեկացնում է Medical Express-ը, իրենց աշխատանքում մասնագետները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե որքան տարբեր են օքսիտոցինի ռեցեպտորի գենի տարբերակներն ազդում ամուսինների՝ միմյանց աջակցելու վրա։ Նշվում է, որ հենց այդ գենն է կապված օքսիտոցին հորմոնի կարգավորման եւ արտազատման հետ, ինչը կապված է այնպիսի զգացումների հետ, ինչպիսիք են սերը եւ կապվածությունը։

Հետազոտության մեջ ներգրավվել է 79 ամուսնական զույգ։ Յուրաքանչյուր փորձարկվող պետք է 10 րոպեի ընթացքում քննարկեր խնդիրներ, որոնք կապված չէին անձամբ զուգընկերոջ հետ (օրինակ՝ խնդիրներ աշխատավայրում)։ Բոլոր քննարկումներն արձանագրվել են տեսախցիկով, իսկ հետո ուսումնասիրվել զուգընկերոջ կողմից սատարվելու առումով։ Բացի այդ, կամավորները տվել են նաեւ իրենց սուբյեկտիվ գնահատականը դրսեւորված ապրումակցման մակարդակին։

Գենատեսակավորման արդյունքներով ստացված տվյալները վերլուծելով՝ գիտնականները պարզել են, որ օքսիտոցինի ռեցեպտորի գենի տարբերակները արտացոլվել են երկու ամուսինների վարքագծում՝ ազդելով սատարման մակարդակի եւ ամուսնության որակի վրա։ Հատկանշական է, որ որոշակի գենոտիպ ունեցող տղամարդկանց, ովքեր պատասխանատու են «սոցիալական դեֆիցիտի» համար, ավելի քիչ էր բավարարել իրենց կանանց կողմից ցուցաբերված աջակցության մակարդակը, եւ նրանքա ավելի քիչ է բավարարել ամուսնությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել