• Latest news

Պետպատվերի շրջանակում պացիենտների ուղեգրումներն այսուհետ հնարավոր է իրականացնել էլեկտրոնային եղանակով

13 փետրվարի, 2019  15:35

Էլեկտրոնային առողջապահության  Արմեդ համակարգում նոր  գործիք է ավելացվել, որը հնարավորություն է ընձեռում պետպատվերի շրջանակում  պացիենտների  ուղեգումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով։

Առաջնային օղակի բուժհաստատությունները կամ ամբուլատորիաներն այսուհետ պետպատվերով սպասարկվող պացիենտների ուղեգրումը կարող են իրականացնել՝ պարզապես համապատասխան փաստաթուղթը լրացնելով  էլեկտրոնային համակարգում։

Իսկ այն բուժհաստատությունները, որոնք ուղեգրին համապատասխան ծառայություններ են մատուցում, պացիենտի կողմից իրենց դիմելու դեպքում  համակարգի միջոցով հնարավորություն կունենան տեսնել ուղեգիրը,  գրանցել պացիենտի  այցը հենց տվյալ պահին (ոչ թե ավելի ուշ), ընդունել կամ մերժել ուղեգրումը։ Սա հնարավորություն է ընձեռելու ֆինանսավորող մարմնին ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել։

«Սա Արմեդ համակարգի նոր գործիքներից  մեկն է։ Բնականաբար, էլեկտրոնային ուղեգիրն ավելի հուսալի է․ պացիենտն այն չի կորցնում,  այն  միշտ առկա է համակարգում։ Իսկ ուղեգրում նշված ծառայությունները մատուցող բժշկական հաստատությունը կարող է այց գրանցելիս  համակարգի միջոցով տեսնել ուղեգիրը, ընդունել կամ մերժել ուղեգրումը՝ ելնելով պետպատվերով տվյալ պահին առկա սահմանաչափերից։  Այսպիսով, ոլորտում օգտագործվող ևս մեկ թղթաբանություն էլեկտրոնային տեսք է ստանում», - ասում  է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։

Նա նշում է, որ առժամանակ ուղեգրերի  հայտնի «վարդագույն թերթիկները» ևս կմնան գործածության մեջ, հետո աստիճանաբար դուրս կգան։

Ուղեգրման  փաստաթղթի լրացման մասին տեսանյութը հասանելի է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության կայքում (armed.am)՝ հետևյալ հղումով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել