• Latest news

Սիֆիլիսի փոխարեն մենինգոկոկային ինֆեկցիա. Նախկինում քիչ հայտնի վեներական հիվանդություններն աննախընթաց թափ են ստանում

13 փետրվարի, 2019  23:49

Սեռական ճանապարհով փոխանցվող այն հիվանդությունները, որոնց մասին մի քանի տարի առաջ քչերն էին լսել, այսօր աննախընթաց թափ են ստանում: BBC-ն հայտնում է, որ նման հիվանդությունների թվին է պատկանում մենինգոկոկային ինֆեկցիան, որն առաջացնում են Neisseria meningitides բակտերիաները, այն ախտահարում է քթաըմպանի լորձաթաղանթը, գլխուղեղի եւ ողնուղեղի թաղանթները:

Նախկինում մենինգոկոկային ինֆեկցիան կապում էին հիմնականում մենինգիտի հետ, սակայն հիմա բժիշկները ավելի հաճախ են հանդիպում սեռական օրգանների մենինգոկոկային ինֆեկցիաների: Ըստ վիճակագրության՝ այս ինֆեկցիայի կրողներ են մեծահասակների 5-10 տոկոսը: Neisseria meningitidis-ը բնակվում է մարդու քթաըմպանում եւ հեշտությամբ է փոխանցվում օրալ սեքսի ժամանակ:

Neisseria meningitidis-ի մերձավոր ցեղակիցն է սուսանակի հարուցիչը՝ Neisseria gonorrhoeae-ն: 2015 թվականին հայտնաբերել են Neisseria-ի նոր շտամ, որը երկու բակտերիաների ԴՆԹ-ի գենետիկ վերազուգակցության արդյունքն է: Այս շտամը տարբերվում է մարդկանց շրջանում անհավանական արագությամբ տարածվելու ունակությամբ:

Mycoplasma genitalium-ը եւս մեկ հիվանդություն է, որի կրողը հիմնականում երիտասարդներն են: Այս ինֆեկցիան հաճախ առանց ախտանիշների է ընթանում կամ քողարկվում է սուսանակի եւ խլամիդիոզի, արգանդի վզիկի կամ միզուղիների բորբոքման տակ: Հետեւանքները կարող են լինել անպտղությունը, վիժումը, վաղաժամ ծննդաբերությունը եւ մահացած պտղով հղիությունը: Ընդ որում՝ Mycoplasma genitalium-ը հակաբիոտիկների նկատմամբ կայունություն է զարգացնում, ինչը զգալիորեն դժվարացնում է բուժումը:

Shigella flexneri-ի բակտերիաները փոխանցվում են կղանքա-օրալ ճանապարհով եւ առաջացնում է դիզենտերիա, խիթեր, դիարեա: 70-ական թվականներից նկատվում է վարակվածների թվի աճ նույնասեռականների շրջանում, որոնք, ըստ երեւույթին, վարակվում են օրալ եւ/կամ անալ սեքսի ժամանակ: Shigella flexneri-ն, ինչպես շատ այլ ինֆեկցիոն հիվանդությունները, հակաբիոտիկների նկատմամբ կայունություն է զարգացնում, այդ թվում՝ ազիտրոմիցինի նկատմամբ, որն օգտագործվում է սուսանակի բուժման համար:

Վեներական լիմֆոգրանուլեման (առաջացնում է Chlamydia trachomatis բակտերիաների շտամը) եւս մեկ հիվանդություն է, որը նույնպես մեծ թափ է ստանում: Այն բնութագրվում է սեռական օրգանների շրջանում դրսեւորումներոով, ավշային համակարգի ախտահարմամբ, աղիքների բորբոքմամբ (սպառնում է խուղակների ձեւավորմամբ եւ աղիքների նեղացմամբ): Ինչպես եւ խլամիդիոզի դեպքում, այս հիվանդությունը մեծացնում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը: Այն առավել հաճախ ախտորոշում են նույնասեռականների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է