• Latest news

Եթե քաղցկեղով երեխային անհրաժեշտ լինի արտասահմանում բուժվել, բժիշկներն իրենք այդ մասին կասեն․ մասնագետ

13 փետրվարի, 2019  21:22

Շատ ծնողներ, իմանալով, որ իրենց երեխան քաղցկեղով հիվանդ է, միանգամից մտածում են այն մասին, թե ինչպես նրան արտասահման բուժման տանեն, մասնավորապես՝ Գերմանիա կամ Իսրայել։ Սակայն միշտ չէ, որ այդպես վարվելու կարիք կա՝ վստահեցնում են մասնագետները՝ մեծ մասամբ անհրաժեշտ բուժումը երեխան կարող է ստանալ նաեւ իր հայրենիքում, իսկ եթե նրան պետք լինի այնպիսի բան, որ տեղի բժիշկները չեն կարող տալ, նրանք իրենք խորհուրդ կտան ծնողներին երեխային տանել այլ երկիր, որտեղ անհրաժեշտ բուժումը հասանելի է։

Ինչպես նշեց մանկական ուռուցքաբան Գեւորգ Թամամյանը, քաղցկեղով հիվանդ պացիենտների «միգրացիան» այսօր արդիական է ամբողջ աշխարհում՝ նույն Գերմանիայից շատ պացիենտներ գնում են բուժվելու ԱՄՆ, ԱՄՆ-ից՝ որեւէ այլ երկիր։

Սակայն ոչ միշտ է այլ երկիր գնալը լավ գաղափար։ Արտասահմանում բուժումը սովորաբար ավելի թանկ է նստում, ուղեւորությունը եւ այնտեղ ապրելը կարող են մեծ հարված հասցնել գրպանին։ Եթե երեխան այնտեղ ստանալու է նույն բուժումը, նույն դեղամիջոցներով, նույն ձեւով, ինչպես իր հայրենիքում, այլ երկիր գնալու համար մեծ ծախսեր անելն անիմաստ է։

Ավելին, ոչ հազվադեպ արտասահմանյան կլինիկայի ընտրությունը հիմնված է ծնողներին ծանոթ որեւէ մարդու խորհրդի կամ դրական փորձի վրա։ Սակայն միշտ չէ, որ այդ կարծիքը օբյեկտիվ է, ավելին, միշտ չէ, որ խորհուրդ տրված կլինիկայում կարող են առաջարկել այն, ինչ անհրաժեշտ է տվյալ երեխային։

Քաղցկեղով հիվանդ երեխաների մեծ մասը, Գեւորգ Թամամյանի խոսքերով, այնուամենայնիվ, մնում է բուժվելու Հայաստանում, եւ մեծ մասի դեպքում բուժումը հաջողվում է։

«Եթե մենք՝ բժիշկներս, հասկանում ենք, որ բուժումը, որն անհրաժեշտ է երեխային, մեզ մոտ հասանելի չէ, եւ այդ պատճառով նրան պետք է մեկնել արտասահման, մենք ինքներս ենք խորհուրդ տալիս ծնողներին դա անել»,- նշեց մասնագետը։

Հիշեցնենք, որ զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների 80-85 տոկոսը հաջողությամբ բուժվում է։ Հայաստանում այդ ցուցանիշը մի փոքր ցածր է՝ մոտ 70-75 տոկոս, այնուամենայնիվ, շատ մասնագետների կարծիքով, Հայաստանում մանկական քաղցկեղի մակարդակը բավական բարձր է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է