• Latest news

Քաղցկեղ ունեցող կնոջ ոսկորը փոխարինել են մետաղով եւ ցեմենտով (ֆոտո)

14 փետրվարի, 2019  14:10

30-ամյա Լորա Հյուսի ոսկորը ստիպված են եղել փոխարինել մետաղով եւ ցեմենտով: Մեկ անգամ արդեն հաղթահարված կրծքի քաղցկեղը վերադարձել եւ սկսել է քայքայել նրա ոսկրերը: Ապաքինման հնարավորություն տալու համար բժիշկները հեռացրել են վնասված ոսկորները եւ դրանք փոխարինել պրոթեզով:

Դեռ 2014-ին Լորան կրծքում կոշտացում էր նկատել: Բժիշկներն աղջկա մոտ արդեն երրորդ փուլի կրծքի քաղցկեղ էին ախտորոշել, որը մահացու վտանգավոր է: Ընդհանուր առմամբ Լորան քիմիաթերապիայի 6 կուրս եւ մաստոէկտոմիա է անցել, ինչպես նաեւ հորմոնալ բուժում, ռադիոթերապիա եւ մի ամբողջ տարի հերցեպտինի ներարկումներ ստացել:

Երկարատեւ բուժման ավարտից հետո Լորան մասնակցել է կրծքի քաղցկեղի վաղ ախտորոշմանն ուշադրություն դարձնելու արշավին: Այդ արշավի շրջանակում 2016 թվականի օգոստոսին  նա անգամ ուղեւորություն էր ծրագրում Իսլանդիայի դժվարամատչելի շրջաններ: Սակայն ծրագրերը չիրականացան:

Իսլանդիա մեկնելուց մի քանի ամիս առաջ նա իմացավ, որ նորից քաղցկեղ ունի եւ այն ախտահարել է ոսկորները: Հարկավոր էր նորից բուժում սկսել:

Այդ ժամանակներից Լորային ոսկորները բազմիցս փոխարինել են մետաղներով եւ հեռացրել ոսկրածուծը, որը փոխարինել են ցեմենտով: Դա թույլ է տալիս նվազեցնել ոսկորներում մնացող  չարորակ բջիջների քանակը: Չնայած շատ ծանր բուժմանը, որը շարունակվելու է նաեւ հետագայում, Լորան շարունակում է լավատես լինել:

Թեեւ քաղցկեղը մետաստազներ էր տվել, ինչը սովորաբար վերջնական փուլ է համարվում, դրանք չէին տարածվել հիմնական օրգաններում: Քաղկեղի բջիջները հիմնականում ներթափանցել էին ոսկորներ եւ բժիշկներին հաջողվել էր դանդաղեցնել, իսկ հետո դադարեցնել պաթոլոգիական գործընթացը: Սակայն այս պահին բժիշկները կարծում են, որ Լորայի քաղցկեղը դժվար թե հնարավոր կլինի հաղթել: Լորան կայունացնման թերապիա է անցնում, սակայն գիտի, որ իր հիվանդությունն անբուժելի է: Չնայած, անգամ այդ վիճակում նա կարող է երկար տարիներ ապրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել