• Latest news

Դաժան տեսախաղերը դեռահասներին ագրեսիվ չեն դարձնում. հետազոտություն

14 փետրվարի, 2019  18:01

Դաժան տեսախաղերը, ինչպիսին են Grand Theft Auto-ն կամ Call of Duty-ն, երեխաներին եւ դեռահասներին ավելի ագրեսիվ չեն դարձնում, տեղեկացնում են University of Oxford-ի գիտնականները։ 

Հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 14 եւ 15 տարեկան 1000 բրիտանացի դեռահաս, գիտնականները պարզել են, որ որեւէ կապ չկա դաժանության եւ տեսախաղերի ու իրական կյանքում երեխաների կողմից դաժանության դրսեւորումների միջեւ։

Ըստ գիտնականների, եթե դեռահասին դուր է գալիս ճզմել անցորդներին Grand Theft Auto խաղերում կամ թռցնել թշնամիների գլուխները Assassin Creed-ում, դա բնավ չի նշանակում, թե նա ագրեսիվ կլինի նաեւ առօրյա կյանքում։

Հետազոտության մասնակիցներից յուրաքանչյուրին խնդրել են պատմել մեկ ամիս առաջ համակարգիչ օգտագործելու եւ իր վարքագծում ագրեսիայի մասին։ Երեխաների ագրեսիվ վարքի մասին հարցման են ենթարկվել նրանց ծնողները։ Գիտնականներն օգտագործել են ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում ընդունված դաժանության դասակարգումը տեսախաղերում՝ պարզելու համար կապը խաղում դաժանության, խաղալիս անցկացրած այն ժամանակի եւ նրանց կողմից իրական կյանքում դաժանության դրսեւորումների միջեւ։ Ոչ մի կապ խաղերի եւ իրական կյանքում դաժանության միջեւ նրանք չեն գտել։

Այս հետազոտությունը հաստատում է այլ հետազոտությունների տվյալները, որոնցից մեկն անգամ ենթադրել է, թե տեսախաղերում դաժանությունը, ընդհակառակը, նպաստում է ագրեսիայի նվազմանը իրական կյանքում։ Իսկ 2014 թվականին գիտնականները պարզել են, որ հանգստյան այն օրերին, երբ դաժան տեսախաղերի վաճառքը հասել է առավելագույնի, բռնության կիրառմամբ հանցագործությունների մակարդակն իջել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է