• Latest news

49-ամյա կինը մահացել է քաղցկեղից, որը 3 տարի շարունակ չէին կարողանում ախտորոշել

14 փետրվարի, 2019  20:16

Մեծ Բրիտանիայում քաղցկեղից մահացող Ջուլի Օ՛Քոներ անունով բուժքույրը նկարահանել է տեսանյութ, որում բողոքել է բժշկական սխալներից, որոնք նրա կյանքն են արժեցել։ Երեք տարվա ընթացքում նրա մոտ չեն կարողացել ախտորոշել քաղցկեղը, թեեւ այդ ընթացքում նա բազմիցս ստուգվել է։

Առաջին անգամ բժշկին Ջուլին դիմել է 2014թ․։ Նրա մոտ որեւէ ուռուցք չեն հայտնաբերել, սակայն հետագայում անկախ փորձաքննությունը պարզել է, որ այն ժամանակ կնոջ մոտ արգանդի վզիկի քաղցկեղի նշաններ են եղել։

Մեկ տարի հետո 49-ամյա կնոջ մոտ արնահոսություն է սկսվել։ Հետագա երկու տարիների ընթացքում բժիշկները բիոփսիա են արել ու այլ թեսթեր եւ ամեն անգամ եզրակացրել են, որ կնոջ մոտ քաղցկեղ չկա։ 2017թ․ նրան խորհուրդ են տվել կրկին քաղցկեղի անալիզներ տալ, եւ կինը դիմել է մասնավոր խորհրդատուի։

«10 վայրկյան չէր անցել, երբ ավագ գինեկոլոգը նրա մոտ չարորակ քաղցկեղ հայտնաբերեց՝ 4,5 սմ չափով»,- պատմել է նրա ամուսին Կեւինը։  

Ավաղ, արդեն շատ ուշ էր, եւ օգնել նրան այլեւս հնարավոր չէր։ Անցյալ շաբաթ Ջուլին մահացել է St Peter’s Hospice-ում։

Մահվանից 3 օր առաջ բրիտանուհին բժիշկներին հասցեագրված տեսանյութ է նկարահանել։ Այնտեղ նա պառկած է հիվանդանոցի մահճակալին եւ շատ դժվարությամբ է խոսում։

«Դա անտանելի է, որ ես այդքան տառապել եմ եւ շարունակում եմ տառապել»,- տեսախցիկին նայելով շշնջում է պացիենտը։ Հասկանալով, թե կնոջ համար ինչ ծանր է խոսելը, Կեւինը շարունակում է կնոջ փոխարեն։

«Մենք ուզում ենք, որ բժիշկները, որոնք կործանեցին իմ կնոջը, պատասխան տան իրենց արարքի համար։ Այս տեսանյութով ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ են արել նրանք իմ, Ջուլիի եւ մեր ընտանիքի հետ։ Ես ուղղակի հուսով եմ, որ նման բան ուրիշների հետ չի պատահի։ Մենք ուզում ենք, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ իմանա մեր պատմությունը»,- ասում է Կեւինը։

Քրիս Բերթոնը, այն հիվանդանոցի տնօրենը, որտեղ Ջուլին աշխատել է 13 տարի, մեկնաբանել է միջադեպը, խոստովանել բուժանձնակազմի անփութությունը եւ ցավակցություն հայտնել մահացածի ընտանիքին։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է