• Latest news

Կինը չընդհատեց հղիությունը եւ ծննդաբերեց մահվան դատապարտված երեխային, որպեսզի նրա օրգանները նվիրաբերի այլ երեխաների

15 փետրվարի, 2019  13:47

Քրիստա Դեւիսը ամերիկյան Թենեսի նահանգից գիտեր, որ իր երեխան դատապարտված է մահվան կյանքի հետ անհամատեղելի արատի պատճառով։ Բայց եւ այնպես, նա որոշեց չընդհատել հղիությունը եւ բերել երեխային, որպեսզի նրա օրգանները նվիրաբերի փոխպատվաստման կարիք ունեցող երեխաներին։

Հղիության 18-րդ շաբաթում Քրիստին իմացավ, որ իր ապագա երեխան անենցեֆալիա ունի՝ պտղի զարգացման արատ, որի դեպքում կարող են բացակայել ուղեղի մեծ կիսագնդերը եւ գանգատուփի ոսկրերը։ Անենցեֆալիայով երեխաները սովորաբար ապրում են 30 րոպեից ոչ ավելի։

Դեւիսը հրաժարվեց ընդհատել հղիությունը. նա որոշեց բերել երեխային եւ նրա օրգանները տալ դրանց կարիքն ունեցողներին։

Նա ծննդաբերեց 2,72 կիլոգրամ քաշով աղջիկ, որն ապրեց մեկ շաբաթ, ինչը շատ զարմացրեց մասնագետներին։ Նրա սրտի փականները փոխպատվաստեցին հիվանդ երեխաների, իսկ թոքերը տվեցին հետազոտողներին, որոնք փնտրում են անենցեֆալիայի կանխման մեթոդներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել