• Latest news

Քրոնիկական բորբոքումները բացասաբար են անդրադառնում ճանաչողական հատկությունների վրա. հետազոտություն

15 փետրվարի, 2019  14:59

Ճանաչողական հատկությունների՝ ծեր հասակին բնորոշ թուլացումը կարող է լինել օրգանիզմում միջին տարիքում առաջացած քրոնիկական բորբոքումների հետեւանք։ Նման եզրահանգման են եկել Ջոն Հոփքինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները 20-ամյա հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 57 տարեկան 12 336 մարդ։

Հետազոտության սկզբում բոլոր մասնակիցներն արյան նմուշներ են հանձնել, դրանց բիոքիմիական կազմությամբ գիտնականները հաշվել են օրգանիզմում բորբոքման ընդհանուր մակարդակը։ Երեք տարի անց ստուգել են կամավորների օրգանիզմում С ռեակտիվ սպիտակուցի  պարունակությունը, որը բորբոքման ցուցիչ է հանդիսանում։ Մարդկանց բաժանել են մի քանի խմբի՝ կախված բորբոքման ընդհանուր մակարդակից եւ С ռեակտիվ սպիտակուցի պարունակությունից։

Հետազոտության տարբեր փուլերում մասնակիցներն անցել են կոգնիտիվ հատկության թեստեր։ Վերլուծելով այդ թեստավորման տվյալները նախագծի ավարտին՝ գիտնականները եկել են եզրահանգման, որ որքան ակտիվ են զարգացել մարդկանց օրգանիզմում բորբոքային պրոցեսները, այնքան շատ են նվազել ճանաչողական ունակությունները. նրանք, որոնց մոտ նկատվել են բորբոքման բարձր ցուցանիշներ, ունեցել են հիշողության եւ մտավոր ունակությունների վատացման 8 տոկոս։ С ռեակտիվ սպիտակուցի  ամենաբարձ մակարդակները նշանակել են կոգնիտիվ կարողությունների 12 տոկոսանոց վատթարացում։

Մասնագետների խոսքով՝ այս օրինաչափությունը պահպանվել է անգամ կոգնիտիվ գործառույթի վրա ազդող այնպիսի գործոնների հաշվառմամբ, ինչպիսին են կրթությունը, սրտի հիվանդությունները եւ արյան ճնշումը։ Մարդկանց մոտ ինտենսիվ բորբոքումներից ամենից շատ թուլացել է հիշողությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է