• Latest news

Ինչպե՞ս կարելի է խուսափել ոսկեգույն ստաֆիլոկոկով վարակվելուց

15 փետրվարի, 2019  22:31

Մեթիցիլինռեզիստենտային ոսկեգույն ստաֆիլոկոկը այսօրվա դրությամբ ամենավտանգավոր ինֆեկցիաներից մեկն է: Ըստ ներկայիս տվյալների՝ պացիենտների 5 տոկոսը մաշկի մակերեւույթի վրա կամ քթի խոռոչում ոսկեգույն ստաֆիլոկոկ ունի, որը բուժելը բավական բարդ է՝ հակաբիոտիկների նկատմամաբ նրա ռեզիստենտության պատճառով:

Նման ստաֆիլոկոկը կարող է ախտահարել մաշկը, սիրտը, ուղեղը, թոքերը, հոդերը: Հիվանդության դեպքում հոսպիտալացումն ավելի երկար է տեւում, քան մյուս վարակների դեպքում:

Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել այդ ինֆեկցիայից

Կալիֆոռնիայի համալսարանի Իռվինի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ինֆեկցիայի վտանգը հնարավոր է մեկ երրրոդով նվազեցնել հիգիենայի հատուկ ռեժիմի հետեւելու դեպքում:

Մասնագետները ստաֆիլոկոկ ունեցող ավելի քան 2000 պացիենտների մասնակցությամբ փորձ են անցկացրել: Բոլոր պացիենտները ինֆեկցիայից խուսափելու մաիսն տեղեկատվություն են ստացել:

Ընդ ոորւնմ 50 տոկոսը հատուկ նյութեր է ստացել (բերանի ողողման համար լուծույթներ, 4 տոկոսանոց քլորգեքսիդինով հակասեպտիկ օճառ եւ քթի խոռոչի համար հակաբիոտիկ քսուք):

Այս նյութերը հարկավոր էր օգտագործել երկուշաբթիից ուրբաթ, 6 ամիս շարունակ: Մեկ տարի անց այս խմբի 6 տոկոսը ինֆեկցիայի զոհ է դարձել: Համեմատության համար՝ վերահսկողական խմբում կամավորների 9 տոկոսն է վարակվել: Ընդ որում մասնակցիներից ոչ մեկի մոտ լուրջ կողմնակի ազդեցություն չի եղել՝ միայն մաշկի չություն եւ թեթեւ գրգռվածություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել