• Latest news

Կարելի՞ է արդյոք մարիխուանա օգտագործել դեռահաս տարիքում

15 փետրվարի, 2019  21:15

Մարիխուանա օգտագործող դեռահասները չափահաս տարիքում 37 տոկոսով ավելի են մատնվում ընկճախտի, նախազգուշացնում եմ Կանադայի եւ ԱՄՆ գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է JAMA Psychiatry ամսագրում։

Ընկճախտը շատ ավելի լուրջ խնդիր է, քան շատերին կարող է թվալ, եւ դրա համար ընկճախտի կապը մարիխուանայի օգտագործման հետ անհանգստացրել է գիտնականներին, մանավանդ այն համատեքստում, որ վերջին տարիներին ավելի մեծ թվով դեռահասներ են փորձում թմրանյութեր, իսկ նրանց ծնողները աչք են փակում դրա վրա։

McGill University и Oxford University-ի  մասնագետները վերլուծել են ավելի վաղ իրականացված 11 հետազոտություն, որոնք ներառել են ավելի քան 23 000 երիտասարդի տվյալներ։ Հաշվի չեն առնվել միայն այն երիտասարդների տվյալները, ովքեր սկզբից եւեթ ունեցել են ընկճախտի նշաններ կամ ծնողների մեջ այդ հիվանդության պատմություն։ Պարզվել է, որ մարիխուանայի օգտագործումը 18 տարեկանից երիտասարդ հասակում բարձրացրել է ընկճախտի ռիսկը մինչեւ 35 տարեկանը գրեթե 40 տոկոս։ Ավելին, գիտնականների գնահատմամբ՝ ընկճախտի մոտավորապես յուրաքանչյուր 14-րդ դեպքը նշված տարիքային խմբում կարող է պայմանավորված լինել մարիխուանա օգտագործելու փորձով դեռահաս տարիքում։

Նաեւ պարզվել է, որ մարիխուանայի օգտագործումը երեք անգամ բարձրացրել է ինքնասպանության ռիսկը։ Փորձագետները այս ամենը բացատրել են նրանով, թե ինչպես է մարիխուանան ազդում դեռահասների զարգացող ուղեղի վրա, այն գոտիների վրա, որոնք ղեկավարում են ռացիոնալ եւ հուզական մտային գործունեությունը։ Այն նաեւ ազդում է սերատոնինի մակարդակի վրա, որն արտացոլվում է նաեւ մարդու տրամադրությունում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել