• Latest news

Որքա՞ն կծառայեն կոնքազդրային եւ ծնկահոդի իմպլանտները

15 փետրվարի, 2019  18:34

Կոնքազդրային կամ ծնկահոդի ժամանակակից իմպլանտների մեծ մասն իրենց տերերին կարող են ծառայել առնվազն 25 տարի։ Նման եզրահանգման են եկել հեղինակավոր The Lancet ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները։

Վերջին տարիներին հոդերի փոխպատվաստման վիրահատություններ ավելի ու ավելի հաճախ են կատարվում։ Սակայն բժիշկները չեն կարող ճշգրիտ ասել պացիենտներին, թե որքան կծառայեն նոր հոդերն իրենց տերերին։ Նոր հետազոտությունը, որի ընթացքում University of Bristol-ի  մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 200 000 պացիենտի 6 երկրից, ցույց է տվել, որ ժամանակակից ծնկային եւ կոնքազդրային իմպլանտները ծառայության բավական պատկառելի ժամկետ ունեն. ծնկահոդի իմպլանտների 80 եւ կոնքազդրային հոդի իմպլանտների 60 տոկոսը կծառայի ավելի քան 25 տարի։

Սա պետք է լավ նորություն լինի պացիենտների համար, որոնցից շատերը պարզապես վախենում են, որ բարդ վիրահատությունը, որը կպահանջի երկարատեւ վերականգնում, հետագայում նրանց գրեթե երկու-երեք տարին մեկ պետք կգա։

 Հայտնի է, որ իմպլանտների տեղադրումը ռիսկեր է կրում, ներառյալ վարակների, կոտրվածքների կամ տարրական մաշվածության հավանականությունը։ Տեղեկատվությունը, որ իմպլանտները տերերին բավական երկար կծառայեն, կարող է օգտակար լինել թե՛ պացիենտների, թե՛ բժիշկների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել