• Latest news

Սեքս-ռոբոտների մութ կողմը. դրանք կարո՞ղ են վնասել մարդկանց եւ լրտեսել նրանց

15 փետրվարի, 2019  23:49

ԱՄՆ յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի վստահ է, որ սեքս-ռոբոտները հաջորդ 50 տարում դառնալու են իրենց կյանքի անբաժանելի մասը։ Ոմանց դա ուրախացնում է. ռոբոտներին տեսնելով ֆիլմերում եւ համակարգչային խաղերում՝ մարդիկ անհամբերությամբ սպասում են, թե երբ են նման ռոբոտներ հայտնվելու իրական կյանքում։ Մյուսները երկյուղներ ունեն, որ սեքս-ռոբոտները կարող են հանգեցնել նոր խնդիրների։

Փորձագետները պնդում են, որ ռոբոտ-սիրեկանները կարող են այնքան էլ անվտանգ չլինել, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից. դրանք կարող են կոտրել մարդկանց վերջույթները եւ օգտագործվել լրտեսության համար։

Ռոբոտների ստեղծմամբ այսօր զբաղվում են շատ ընկերություններ, եւ սեքս-ռոբոտները միայնակ մարդկանց թվում են շատ հեռանկարային ապրանք, որը մեծ պահանջարկ կունենա։ Ի տարբերություն ավելի ավանդական սեքս-խաղալիքների ու տիկնիկների, որոնք սովորաբար վաճառվում են ավանդական սեքս-խանութներում, իսկ հետո թաքցվում պահարաններում եւ մահճակալների տակ, սեքս–ռոբոտները կարող են դառնալ ինքնատիպ մեյնսթրիմներ։

Փորձագետները նախազգուշացնում են, որ ռոբոտ-սիրեկանների նոր մոդելները կարող են սպառնալիք ներկայացնել մարդու համար։ Անգամ սեքս-ապրանքների շուկան այսօր այնքան էլ լավ չի կարգավորվում պատասխանատու գերատեսչությունների կողմից, էլ ինչ ասենք մեգաբարդ սարքերի մասին։ Իսկ ի՞նչ կլինի, եթե դրանց մեջ լինեն բազմաթիվ արդյունաբերական ներկեր՝ կապարի կամ այլ տոքսինների պարունակությամբ։ Իսկ եթե հանկարծ ռոբոտը, որը հինգ անգամ ավելի ուժեղ է, քան մարդը, պատահաբար, «կրքի պոռթկման պահին», ճզմի նրա վերջույթն այնպես, որ կոտրվածք ստանա։

Ի դեպ, խնդիրները կարող են վերաբերել ոչ միայն մարդկանց ֆիզիկական առողջությանը։ Սեքս-ռոբոտները ի հաշիվ իրենց մեջ ներկառուցված համակարգչային կուտակային սկավառակների, կարող են պահպանել եւ վերամշակել ինտիմ տեղեկատվության հսկայական քանակություն։ Դրանք կարելի է տեսականորեն օգտագործել լրտեսության համար, հետո՝ շանտաժի։

Սեքս-ռոբոտների օգտագործման անվտանգության հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, սակայն առաջին աշխատանքներն արդեն հայտնվում են շուկայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է