• Latest news

Ուղեղն ընկճախտի պատճառով սկսում է ծերանալ 10 տարի ավելի շուտ. հետազոտություն

16 փետրվարի, 2019  09:54

Ընկճախտն արագացնում է ուղեղի ծերացումը, նախազգուշացնում են Yale University-ի գիտնականները։ Առաջին հետազոտությունը՝ մարդկանց մասնակցությամբ, ցույց է տվել, որ բնորոշ վնասվածքները՝ կապված ուղեղի ծերացման հետ, ընկճախտ ունեցող մարդկանց մոտ ի հայտ են գալիս 10 տարի ավելի շուտ, քան մյուսների պարագայում։

Օգտագործելով ուղեղի սքանավորման նոր տեխնոլոգիաներ՝ գիտնականները պարզել են, որ սինապտիկ խտությունը կամ միացությունների քանակն ընկճախտով տառապող մարդկանց ուղեղում սկսում է նոսրանալ 10 տարի ավելի շուտ, քան նրանց մոտ, ովքեր ընկճախտ չունեն։ Միջինը ընկճախտով պացիենտների մոտ ուղեղի ծերացումն սկսվել է 40 տարեկանում, իսկ ընկճախտ չունեցող մարդկանց մոտ՝ 50 տարեկանում։

Սինապտիկ խտության փոփոխությունները սպառնում են ավելի վաղ հիշողության կորստով, գիտակցության մթագնմամբ, խոսքի դանդաղմամբ եւ անգամ տարիքային հիվանդությունների վաղ սկսվելով, ինչպիսին է ծերունական տկարամտությունը։

Այս հետազոտության արդյունքները, հեղինակների կարծիքով, կարող են օգնել հասկանալու, թե ինչու է կանանց մոտ, ովքեր երկու անգամ ավելի շատ են տառապում ընկճախտով, քան տղամարդիկ, ծերունական տկարամտության զարգացման ռիսկը երեք անգան ավելի բարձր։

Բացի այդ, ստացված տվյալները կարող են օգնել դեղամիջոցների մշակման ժամանակ, որոնք կազդեն հիպոկամպի վրա. դա ուղեղի հենց այն հատվածն է, որը վնասվում է ծերունական տկարամտությունից եւ ընկճախտի ժամանակ։ Արդեն գոյություն ունեն դեղեր, որոնք արդյունավետ են ուղեղի այդ հատվածի վրա ազդեցության առումով։

Նշենք, որ հետազոտությունը մեծ չէ. մասնակցել է ընդամենը 10 մարդ, ուստի դրա արդյունքներն անհրաժեշտ է հաստատել ավելի ծավալուն հետազոտությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել