• Latest news

Իմունիտետը խթանող մոլեկուլը կարող է կանխել քաղցկեղը. հետազոտություն

16 փետրվարի, 2019  11:19

Մոլեկուլը, որը ստացվել է քաղցկեղի բուժման ժամանակ իմունաթերապիայում օգտագործման համար, կարող է կանխել քաղցկեղի զարգացումը։ Նման եզրահանգման են եկել ամերիկյան Լուիսվիլի համալսարանի գիտնականները։

Հետազոտության ընթացքում առողջ մկներին ներարկել են SA-4-1BBL ռեկոմբինանտ սպիտակուց, ինչից հետո ժամանակի տարբեր հատվածներում դրանց վարակել են արգանդի վզիկի եւ թոքի ուռուցքի բջիջներով։ Պարզվել է, որ նորագոյացության զարգացումից առավել մեծ պաշտպանություն դեղամիջոցն ապահովում է  ներարկումից երկու շաբաթ հետո։ Այս էֆեկտը, միջնորդավորված CD4 լիմֆոցիտներով եւ NK բջիջներով (բնական քիլերներ), տեւում է ավելի քան ութ շաբաթ։

SA-4-1BBL-ը հսկիչ կետերի ինհիբիտոր է, այսինքն՝ այն անջատում է իմունային պատասխանի ճնշման մեխանիզմը եւ ուժեղացնում հակաքաղցկեղային պատվաստանյութերի գործողությունը՝ ի հաշիվ CD8 լիմֆոցիտների ակտիվացման (սակայն այս հետազոտությունում այդ իմունային բջիջները որեւէ դեր չեն խաղացել)։ Դա մատնանշումէ այն մասին, որ երկարատեւ պաշտպանությունը ձեռք է բերվում ի հաշիվ այն պրոցեսի, որը չի վերաբերում ձեռք բերված իմունիտետին։ Բացի այդ, այն գործում է քաղցկեղի շատ տեսակների դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է