• Latest news

Թանկ մարզակոշիկներով վազելը հե՞շտ է

16 փետրվարի, 2019  23:47

Սկսնակների համար իսկապես հեշտ է վազել թանկ մարզակոշիկներով։ Բայց փորձառու վազորդների համար տարբերություն գրեթե չկա։ Նման եզրահանգման են եկել University of Colorado Boulder-ի գիտնականները։

Նրանց խոսքով՝ թանկ մարզակոշիկներն օգնում են սկսնակներին 4 տոկոսով խնայել թթվածինը, ի հաշիվ հատուկ կարբոնաթելերի, որոնք օգտագործվում են կոշկատակում։ Դա մարզիկների համար էներգիա է խնայում, երբ նրանք բեռնում են կճղահոդը։ Հետեւաբար՝ նրանք ավելի շատ ուժ են խնայում եւ կարող են ավելի արագ վազել։

Փորձագետներն անգամ սկսել են քննարկել, թե արդյոք էներգիայի 4 տոկոս խնայողությունը միջինը կարող է հանգեցնել մարաթոնը երկու ժամից պակաս վազելու հնարավորության։

Ի դեպ, սկսնակ վազորդները պետք է իմանան, որ անգամ 4 տոկոսով էներգիայի խնայողության բարձրացումը նրանց վազքի արագությունը չի բարձրացնի 4 տոկոսով։ Այս մասին են վկայում վազքուղիներում գիտնականների անցկացված թեստերը։ Նրանք թեստավորել են հայտնի բրենդներից մեկի թանկ մարզակոշիկները, ինչպես նաեւ ավելի մատչելիները։

Այսպիսով,  մի կողմից, եթե ուզում եք զբաղվել վազքով, թանկ կոշիկը կարող է ձեզ ոչ մեծ առավելություն տալ։ Մյուս կողմից՝ այդ առավելությունն, իհարկե, մեծ չէ, եւ եթե դուք իսկապես ուզում եք սկսել վազել, կարող եք դա անել ցանկացած մարզակոշիկով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել