• Latest news

31-ամյա կնոջ ուսի տարօրինակ կապտուկը քաղցկեղի հազվադեպ տեսակ էր

16 փետրվարի, 2019  18:50

Ուղիղ վեց տարի պորտուգալացի 31-ամյա կնոջ, որի անունը չի նշվում, ուսի կապտուկը ոչ մի կերպ չէր անցնում։ Պարզվել է, որ դա բնավ էլ կապտուկ չէ, այլ քաղցկեղի հազվադեպ տեսակ։ Այս մասին տեղեկացնում է BMJ Case Reports ամսագիրը։

Կինը դիմում է թերապեւտին՝ բողոքելով ձախ ուսի կապտուկից  եւ պատմում, որ չի հիշում, թե ինչպես է վնասել ուսն ու վնասվածք ստացել։ Բայց, նրա խոսքով, ժամանակի ընթացքում կապտուկի չափերը մեծացել են։

Թերապեւտը պացիենտին ուղարկել է  մաշկաբան-վեներոլոգի մոտ, որը բիոպսիա է արել եւ հայտնաբերել, որ կինը մաշկի հազվադեպ տեսակի քաղցկեղ ունի՝ Բեդնարի պիգմենտային դերմատոֆիբրոսարկոմա։

Բժիշկները հեռացրել են ուռուցքը եւ շարունակել հսկել պացիենտին։ Վիրահատությունից երկու տարի հետո այն չի կրկնվել։ Բժիշկները նշել են, որ քաղցկեղի այդ տեսակը զարգանում է շատ դանդաղ, իսկ վիրահատությունն օգնում է ազատվել դրանից 97 տոկոս արդյունավետությամբ։

Հաշվետվության հեղինակներն այս դեպքի առնչությամբ պացիենտներին խորհուրդ են տվել դիմել բժիշկներին մաշկի երկար ժամանակ չանցնող ցանկացած վնասվածքի դեպքում՝ լինի կապտուկ, ցան, թե կարմրածություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է