• Latest news

Էներգետիկ ըմպելիքները քայքայել են 21-ամյա տղամարդու ատամները (ֆոտո)

17 փետրվարի, 2019  12:07

Մեծ Բրիտանիայից  21-ամյա Վիննի Փիներն ամեն օր խմում էր վեց շիշ էներգետիկ ըմպելիք: Լիցքավորվել է նա արդյոք էներգիայով՝ պարզ չէ, սակայն հայտնի է, որ ըմպելիքները քայքայել են նրա ատամները, եւ այժմ Վիննին ամաչում է շփվել մարդկանց հետ. նա թանկարժեք ատամնաբուժական ծառայությունների կարիք ունի:

Վիննիի մոտ էներգետիկ ըմպելիքների նկատմամբ հակումն ի հայտ էր եկել 2017 թվականի սեպտեմբերին՝ քոլեջում ուսանելու ժամանակ: Առույգ մնալու եւ ուսման մեջ առաջադիմելու համար ուսանողը շաբաթական ըմպում էր մինչեւ 45 շիշ գազավորված ըմպելիք, ինչը շատ էր անհանգստացնում նրա մորը՝ Տառա Փիներին:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 500 մլ ծավալով Monster Energy-ի մեկ շիշը պարունակում է 54գ շաքարավազ եւ 160 մգ կոֆեին, մինչդեռ Մեծ Բրիտանիայում շաքարավազի թույլատրելի չափաբաժինն օրական կազմում է 30գ: Ընպելիքի արտադրողները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 1.36լ-ից ոչ ավելի, սակայն 21-ամյա Վիննին խմում էր 3լ:

Սկզբում երիտասարդ տղամարդն օգտագործում էր մեկական շիշ նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի ընթացքում: 2017 թվականի հոկտեմբերին նա գնում էր ըմպելիքը տուփով՝ համարելով, որ այդպես ավելի շահավետ է: Այդ ժամանակ երիտասարդի մոտ առաջացավ կախվածություն, եւ առանց ըմպելիքի Վիննին ուներ գլխացավեր ու ջղաձգումներ:

Գազավորված ըմպելիքի նկատմամբ հակումն իր հետքը թողեց նաեւ Վիննի ատամների վրա. ժամանակի ընթացքում սնվելիս նա զգում էր ուժեղ ատամնացավ: 2018 թվականի մարտին խնձոր ուտելիս նա տարօրինակ ճայթուն զգաց:

 «Ես չէի անհանգստանում, մինչեւ ինչ-որ պինդ բան կուլ չտվեցի: Այդժամ ես հասկացա, որ իմ առջեւի ատամները կոտրվեցին»,-խոստովանում է նա:

Երիտասարդ տղամարդը վախեցել էր եւ որոշ ժամանակ փորձում էր թաքցնել խնդիրը մորից: Սակայն 46-ամյա Տառայի մոտ կասկածներ էին առաջացել, իսկ որդու ատամները տեսնելիս ցնցվել է: Նա անհապաղ գրանցել է Վիննին ատամնաբույժի մոտ, որը, հետազոտելով նրան, եզրակացրել է, որ տղամարդու բոլոր ատամները փտել են: 24 ատամ կարիք ունի պլոմբավորման, իսկ առջեւի չորսը՝ պրոթեզավորման:

Այժմ Վիննին ամաչում է հաճախել քոլեջ եւ մշտապես գտնվում է տանը:

2018 թվականի սեպտեմբերին տղան սկսել է բուժվել: Նա հույս ունի շարունակել ուսումը եւ գտնել համապատասխան աշխատանք համակարգչային խաղերի ոլորտում:

Նա նաեւ նախազգուշացնում է էներգետիկ ըմպելիքների բոլոր սիրահարներին հեռու մնալ դրանցից, հակառակ դեպքում նրանց կյանքը կվտանգվի, կարծում է Վիննին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել