• Latest news

Ո՞րն է նիհարողների համար աշխարհի վատթար մթերքը. մասնագետներ

18 փետրվարի, 2019  10:54

Տապակած կարտոֆիլը եւ խանութներում վաճառվող կարտոֆիլի չիփսերը աշխարհում ամենավատթար մթերքներն են նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Եթե ցանկանում եք ավելորդ քաշից ազատվել, մասնագետների կարծիքով՝ չիփսերը ձեր սննդակարգից պետք է բացառվեն:

Health Affairs ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ տապակած կարտոֆիլի եւ չիփսերի գործածումը սերտորեն կապված է քաշի ավելացման հետ: Բանն այն է, որ այս մթերքները կալորիա շատ են պարունակում, սակայն միաժամանակ սննդարար ցածր արժեք ունեն, այսինքն՝ դրանց գործածումից հետո կուշտ լինելու զգացումը կարճատեւ է, եւ մարդը շուտով դարձյալ քաղց կզգա:

Մասնագետների կարծիքով՝ չիփսերի մեջ քիչ են պարունակվում վիտամիններ եւ հանքանյութեր, բացի այդ՝ դրանք զսպում են ջուրը եւ նպաստում փորին ճարպաշերտերի առաջացմանը:

Նրանք նշում են, որ կարտոֆիլի չիփսերը ոչ միայն զրոյացնում են քաշի նվազեցման բոլոր ջանքերը, այլեւ կարող են առողջությունը լրջորեն վնասել: Այս արտադրանքի մեջ նատրիումի մեծ խտություն կա, որը հաճախակի գործածելու դեպքում կարող է  նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Բարձրացող ճնշման եւ զարգացող հիպերտենզիայի ֆոնին մեծանում է սրտի նոպաների եւ կաթվածների հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել