• Latest news

Քաղցկեղի 8 տեսակ, որոնք վերջին տարիներին նկատելիորեն «երիտասարդացել» են

18 փետրվարի, 2019  12:03

Նախկինում քաղցկեղով հիվանդանում էին հիմնականում տարեցները, սակայն վերջին տարիներին հիվանդացությունը նկատելիորեն աճել է նաեւ 25-ից մինչեւ 49 տարեկան մարդկանց շրջանում, հայտնում է Health ամսագիրը:

Նման եզրահանգման օգտին են վկայում ուռուցքաբանական ախտորոշմամբ 25-ից մինչեւ 84 տարեկան մարդկանց հետազոտության արդյունքները, որն անցկացրել են Քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան միության մասնագետները:

Հետազոտության համաձայն՝ երիտասարդների շարքերում աճել է քաղցկեղի հետեւյալ տեսակներով հիվանդացությունը.

  • կոլորեկտալ քաղցկեղ (աղիների քաղցկեղ),
  • էնդոմետրիալ քաղցկեղ, որն ախտահարում է արգանդը,
  • երիկամների քաղցկեղ,
  • լեղապարկի քաղցկեղ,
  • ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ,
  • միելոմա (պլազմային բջիջներին քաղցկեղ),
  • լեյկոզ,
  • աղեստամոքսային տրակտի քաղցկեղ:

Գիտնականների կարծիքով՝ քաղցկեղի այս տեսակներով հիվանդացության աճը կարող է կապված լինել աուտոիմունային հիվանդությունների աճի, հակաբիոտիկների հաճախակի գործածման եւ շրջակա միջավայրի քաղցկեղածինների ազդեցության հետ: Քաղցկեղի առաջին 6 տեսակները պայմանավորված են ֆաստ ֆուդի տարածվածությամբ, նստակյաց կենսակերպով եւ այլ գործոններով, որոնք նպաստում են ավելորդ քաշ արագ հավաքելուն:

Մասնագետների խոսքով՝ քաղցկեղի կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել առողջ քաշ, հետեւել սնվելու առողջ սովորությունների եւ պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարել, ինչպես նաեւ չծխել եւ ալկոհոլը չչարաշահել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել