• Latest news

Ինչու է քաղցրակեր լինելը վատ. շաքարն արագացնում է քաղցկեղի զարգացումը

18 փետրվարի, 2019  13:21

Շաքարն արագացնում է օրգանիզմում քաղցկեղային ուռուցքների  զարգացումը: Այս մասին զգուշացնում են Մ.Դ. Անդերսոնի անվան Ուռուցքաբանության  կենտրոնի գիտնականները:

Հետազոտության ընթացքում մասնագետները մկների մի խմբին սախարոզա են տվել(նույն քանակությամբ, ինչ օգտագործում են Արեւմուտքի երկրների բնակիչները), մյուսներին առանց շաքարի սնունդ, հիմնականում օսլային դիետա: Մկների առաջին խմբի արյան շաքարի մակարդակն արագ բարձրացել է, դրա հետ մեկտեղ նկատվել է նաեւ չարորակ ուռուցքի զարգացում:

Գրանցվել են նաեւ այլ օրինաչափություններ. պարզվել է, որ եգիպտաացորենի օշարակի (որում շատ ֆրուկտոզա կա) եւ շաքարի օգտագործումը մկների թոքերում մետաստազների արագ զարգացման է հանգեցնում:

Չնայած նրան, որ փորձին մասնակցել են մկներ, այլ ոչ թե մարդիկ, մասնագետները պնդում են, որ հարկավոր է նվազեցնել շաքարի օգտագործումը: Այսպիսով նրանց խոսքով, կարելի է նվազեցնել ճարպաակալման, ինչպես նաեւ ուռուցքային եւ սրտանոթային հիվանդությունների վտանգը:

Փորձագետները հիշեցրել են, որ մեծ քանակությամբ ֆրուկտոզայով օշարակները կարող են շատ մթերքներում պարունակվել. կոնֆետներում, թխվածքներում, պաղպաղակում, մուրաբայում, ժելեում, հյութերում, յոգուրտներում:

Մասնագետները խորհուրդ են տալիս պատրաստի քաղցրավենիքները մրգերով եւ բանջարեղենով, մեղրով փոխարինել: Շատ օգտակար է նաեւ սեւ շոկոլադը, այն արդյունավետորեն կանխում է քաղցրի նկատմամբ սերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել