• Latest news

Չինաստանում ամենագեր տղան 142 կգ նիհարել է

18 փետրվարի, 2019  17:36

Մինչեւ վերջերս 19-ամյա Վան Խաոնանը Չինաստանի ամենագեր տղան էր: Նրա քաշը 334 կգ էր, սակայն 6 ամսվա ընթացքում նա կարողացել էր 142 կգ նիհարել:

Վանը սկսել էր նիհարել սննդի վերահսկողության, ֆիզիկական բեռնվածության եւ բժիշկների օգնության շնորհիվ:

Որպես ամենամեծ մարմնի զանգված ունեցող մարդ Վանն անցյալ տարվա մայիսին  Չինաստանի բժշկական հաստատություններից մեկում անվճար բուժվելու հնարավորություն էր ստացել: «Առաջին գիրուկին գտնելու»  հասարակական արշավի շրջանակում բժշկական հաաստատությունը երեք ամենագեր պացիենտներին, որոնք կգնան իրենց մոտ հետազոտվելու, անվճար օգնություն տրամադրելու մասին հայտարարությամբ էր հանդես եկել:

Վան Խաոնանը հաղթել էր այդ տխուր մրցույթում եւ հուլիսին վիրաբույժները 6 ժամյա վիրահատություն էին անցկացրել՝ փոքրացնելով նրա ստամոքսը:

Տղային վիրահատած բժիշկը հայտնել է, որ չափազանց մեծ քաշի պատճառով տուժել էին Վանի լյարդը, սիրտը եւ թոքերը:

Այժմ, նրա խոսքով, նախկին գիրուկ չեմպիոնի վիճակը զգալիորեն բարելավել է: Նրա քաշը նվազել է 142 կգ-ով, հասակն ավելացել է 2 սմ-ով, ոտքը չորս համարով փոքրացել է:

Վան Խաոնանն իր հերթին նշել է, որ մտադիր է ապագայում քաշը մինչեւ 100 կգ հասցնել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել