• Latest news

Շան կծելուց հետո կինը մնացել է մեկ մեծ ռունգով

19 փետրվարի, 2019  10:41

Բուլդոգի հետ համբույրը ճակատագրական դարձավ 47-ամյա Լորա Շիլդսի համար։ Շունը կծեց կնոջ քիթը, ինչից հետո նա մնաց մեկ մեծ ռունգով ու առանց քթի միջնապատի։

Դա տեղի է ունեցել 11 տարի առաջ. այդ օրը կինը կռացել էր, որպեսզի համբուրեր սիրելի շան՝ Բրուտի պինչը։ Բրուտը թռավ տիրուհու դեմքին՝ նրա երեսը լիզելու համար, բայց Լորան քթով հարվածվեց շան ծնոտին, իսկ վերջինի ատամը մխրճվեց կնոջ քթի միջնապատն ու գրեթե արմատից պոկեց այն։

Լորան շտապօգնություն կանչեց, նրան հիվանդանոց տեղափոխեցին։ Սակայն վիրաբույժները հայտարարեցին, որ ոչինչ չեն կարող անել այնքան ժամանակ, քանի դեռ վերքը լրիվ չի լավացել։ Որոշ ժամանակ սպասելով՝ Լորան դիմեց պլաստիկ վիրաբույժի, եւ նա նորից վիրահատեց կնոջը՝ նոր միջնապատ ստեղծելով կնոջ կողի ոչ մեծ ոսկորից։

Երբ Լորան արթնացավ վիրահատությունից հետո, տեսավ մի արյունալի չորացած զանգված իր քթի մեջ։ Բայց կնոջը հավաստիացնում էին, որ շուտով հետվիրահատական վերքերը կլավանան եւ ամեն բան լավ կլինի։

Բայց այդպես չեղավ, եւ քիթն սկսեց սեւանալ։ Պարզվեց, որ այնտեղ հետվիրահատական վարակ է սկսվել, ուստի նոր միջնապատը ստիպված եղան հեռացնել, իսկ բժիշկներն ասացին, որ արդեն ոչինչ անել չեն կարող։

Հիմա Լորան դիմում է այլ մասնագետների՝ Botched հեռուստահաղորդման միջոցով եւ հույս ունի, որ պլաստիկ վիրաբուժությունն, այնուամենայնիվ, կկարողանա վերադարձնել նրան իր նորմալ քիթը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել