• Latest news

Ո՞ր մթերքներն են օգնում այրել փորի հատվածի ճարպը

19 փետրվարի, 2019  12:10

Վիսցերալ ճարպը՝ փորի հատվածի ճարպը, մեծ դժվարությամբ է վերանում, եւ դրա դեմ պայքարում անչափ կարեւոր է ճիշտ, հաշվեկշռված սնվելը: BMC Medicine ամսագիրը ներկայացրել է այն մթերքները, որոնք կօգնեն ազատվել փորի հատվածի վիսցերալ ճարպից:

Հրապարակման համաձայն՝ գործածվող սպիտակուցի քանակությունն ու որակը ուղիղ կապ ունեն փորի հատվածի ճարպի հետ. սննդակարգում սպիտակուցի մեծ քանակությունը նյութափոխանակությունն արագացնում է, ինչպես նաեւ նվազեցնում է ուտելիքի հանդեպ ձգտումը:

Ամսագրում հրապարակված տվյալներից հետեւում է, որ սպիտակուցի ճիշտ գործածումը կարող է 60 տոկոսով նվազեցնել ուտելիքի հանդեպ ձգտումը, օրական 80-100 կալորիայով մեծացնել մետաբոլիզմը եւ օգնել գործածել մինչեւ 441 կալորիա պակաս:

Գործածվող սպիտակուցի քանակությունն ու որակը հակադարձ համեմատական են վիսցերալ ճարպին: Այսինքն՝ մարդը որքան շատ է սպիտակուց օգտագործում, այնքան նրա փորի հատվածում ճարպը քիչ է:

Դիետոլոգները նշել են մարդու օրգանիզմի համար հավկիթի հատուկ օգուտը (մթերքի 100 գրամում կա 12,5 գրամ սպիտակուց), առանց կաշվի հավի կրծքամսի (100 գրամին 32 գրամ), պահածոյացված թյունոսի (100 գրամին 23,5 գրամ), թխած լոբազգիների (100 գրամին 5,2 գրամ), կարմիր ոսպի (100 գրամին 7,6 գրամ) եւ նուշի (100 գրամին 21,1 գրամ): Խորհուրդ է տրվում հենց այս մթերքները ներառել սննդակարգի մեջ, եթե ցանկանում եք նիհարել եւ փորի հատվածի ճարպից ազատվել:

Խորհուրդ է տրվում նաեւ հրաժարվել շաքարից եւ ցանկացած քաղցր ըմպելիքից: Եվս մեկ խորհուրդ՝ սնունդի մեջ օգտագործել բջջանյութով հարուստ մթերքներ:

Սակայն միայն ճիշտ սնվելը կարող է անբավարար լինել առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության, հատկապես՝ առանց քայլելու, վազքի եւ լողի, ուստի չարժի մոռանալ սպորտի մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է