• Latest news

Աղջիկը քնել է գլխացավով եւ արթնացել նորածին երեխայի հետ (վիդեո)

19 փետրվարի, 2019  13:19

Մեծ Բրիտանիայից 18-ամյա Էբոնի Սթիվենսոնը գանգատվել է ուժգին գլխացավից, մտցվել է կոմայի մեջ եւ մի քանի օր հետո արթնացել նորածին երեխայի հետ: Մինչ այդ նա իր հղիության մասին չի էլ կասկածել:

Manchester Evening News պարբերականը հայտնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Էբոնին ուժգին գլխացավի պատճառով քնել է 20:30-ին: Ինքը՝ աղջիկը պնդում է, թե չի հիշում՝ ինչպես է շուտով արթնացել եւ լոգարան գնացել, որտեղ նրա մոտ նոպա է սկսվել: Մայրը՝ Շերին, շտապ օգնություն է կանչել: Ժամանած բժիշկներն առաջին հերթին հարցրել են՝ Էբոնին արդյոք հղի չէ՞: Մայրը բացասական պատասխան է տվել:

Այդ ժամանակ զարմացած մոր աչքերի առաջ Էբոնիի փորը մեծացել է: Բժիշկները նրան բացատրել են, որ Էբոնիի մոտ պրեէկլամպսիա է՝ հղիության վերջին փուլերում տոքսիկոզի ծանր ձեւ: Ջղակծկումների հետեւանքով պտուղը սկսել է ակտիվորեն շարժվել, այս պատճառով այն նկատելի է դարձել:

Էբոլիին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մտցրել են դեղորայքային կոմայի մեջ: Գիշերը ստիպված էին շտապ կեսարյան հատում կատարել՝ երեխային փրկելու համար:

Էբոնին նորածնին առաջին անգամ տեսել է 4 օր հետո, երբ կոմայից դուրս է եկել: Նրան անվանակոչել են Էլոդի:

«Սա կարող է սարսափելի հնչել, բայց երբ երեխային կրծքիս վրա դրեցին, ես խնդրեցի նրան տանել, քանի որ շոկի մեջ էի եւ որոշել էի, որ ինձ ինչ-որ մեկի հետ են շփոթել»,- հիշում է Էբոնին:

Պարզվում է՝ աղջիկը հղիության մասին այդքան երկար չէր իմացել հազվագյուտ բնածին արատի՝ արգանդի կրկնակիության պատճառով: Մինչ մեջքին ավելի մոտ տեղադրված արգանդներից մեկում պտուղը զարգացել է, մյուս արգանդը շարունակել է սովորականի նման գործել, այս պատճառով Էբոնիի դաշտանը չէր դադարել:

Սովորաբար նման շեղմամբ կանայք դժվար են հղիանում եւ պտուղ կրում, ուստի Էբոնիի դեպքը բժիշկներն արտասովոր են անվանել:

Էբոնին խոստովանում է, որ վաղ մայրանալն իր ծրագրերի մեջ չէր մտնում, բայց անչափ երջանիկ է եւ «դստերն աշխարհում ոչ մի բանի հետ չի փոխի»: Երբ փոքրիկը մի փոքր մեծանա, նա որոշել է քոլեջ վերադառնալ եւ շարունակել սովորել ֆիզիոթերապեւտի մասնագիտությունը: Իսկ երեխայի խնամքը պատրաստ է ստանձնել Շերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է