• Latest news

Ի՞նչ կարող են պատմել կաթնատամները հոգեկան առողջության մասին

19 փետրվարի, 2019  14:22

Երեխայի կաթնատամների վիճակով կարելի է կանխատեսել ապագայում հոգեկան խանգարման առաջացման վտանգը։ Այս մասին տեղեկացվում է մի հետազոտությունում, որի արդյունքները ներկայացրել են American Association for the Advancement of Science-ում։

Հետազոտության հեղինակները՝ Մասաչուսեթսի (ԱՄՆ) ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի մասնագետները, պնդում են, որ ապագայում հոգեկան խանգարումների եւ ուշադրության պակասի ու հիպերակտիվության ախտանիշի վտանգ սպառնում  է այն երեխաներին, որոնց կաթնատամները բարակ, վնասվելու հակում ունեցող էմալ ունեն։

Մասնագետները ուսումնասիրել են մի քանի տասնյակ վեցամյա երեխաների կաթնատամները։ Դրանք ուսումնասիրվել են բարձր վիզուալացման օգնությամբ։ Դրանից հետո հավաքվել է մանրամասն տեղեկություն յուրաքանչյուր փոքրիկ պացիենտի վարքագծի մասին։ Այդպիսով բավական հետաքրքիր հարաբերակցություն է պարզվել. այն երեխաները, որոնց ատամների էմալը բարակ է եղել եւ շուտ է վնասվել, մյուսներից ավելի հաճախ են ունեցել ապագայում հոգեկան խանգարման խնդիրներ։

Իսկ ինչպե՞ս կարող են ատամներն ու հոգեկան առողջությունը կապված լինել միմյանց։ Գիտնականների կարծիքով, ատամների վիճակի վրա, որոնք սկսում են ձեւավորվել դեռեւս ներարգանդային շրջանում, անդրադառնում է այն ամենն, ինչ տեղի է ունենում պտղի հետ հղիության ընթացքում։ Վատ սնունդը կամ քրոնիկական սթրեսը, որոնց կինը բախվում է հղիության ժամանակ, միանման բացասական ազդեցություն են ունենում ինչպես պտղի ատամների վիճակի, այնպես էլ նրա գլխուղեղի վրա։ Հավանաբար՝ այստեղից էլ հենց կապը դրանց միջեւ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել