• Latest news

13-ամյա դեռահասը քիչ էր մնացել մահանար չինական օղու պատճառով, որը նրան խմեցրել էին ծնողները

19 փետրվարի, 2019  15:31

Չինաստանում 13-ամյա տղային հասցրել են հիվանդանոց սուր ալկոհոլային թունավորմամբ. պարզվում է՝ հայրը ստիպել է նրան խմել չինական բայցզյու օղի, որպեսզի «նրան վարժեցնի ոգելից խմիչքի»։

Ինչպես տեղեկացնում է South China Morning Post պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 12-ին Ուխան քաղաքում (Հուբեյ նահանգ)։ Չինական նոր տարվա պատվին ընթրիքի ժամանակ հայրը ստիպել է որդուն խմել 100 միլիլիտր բայցզյու՝ ցանկանալով վարժեցնել տղային ալկոհոլին։

Ընթրիքի ավարտին ծնողները սկսել են հասկանալ, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ. նրա դեմքը կարմրել է, ջերմությունը՝ բարձրացել, նա պառկել է սեղանին եւ չի արձագանքել ծնողների ճիչերին։

Դեռահասին հասցրել են հիվանդանոց անգիտակից վիճակում։ Հերթապահ բժիշկ Լյու Լինը նշել է, որ ընտանիքի բոլոր անդամների վրայից ուժեղ խմիչքի հոտ էր գալիս։ Տուժած երեխային շտապ օգնություն են ցուցաբերել, բայց նա ուշքի եկավ միայն հաջորդ օրը կեսօրից հետո։

Բժիշկները նախազգուշացնում են, որ, հակառակ շատ ծնողների պատկերացումների, չի կարելի երեխաներին ալկոհոլ տալ, քանի որ այն կարող է լուրջ վնաս պատճառել երեխային. դրա օգտագործումից կարող են առաջանալ խնդիրներ լյարդի, ուղեղի եւ նյարդային համակարգի հետ կապված, ինչպես նաեւ կարող է էպիլեպսիա առաջանալ։ Երեխայի համար մահացու չափաբաժին կարող է լինել 25 միլիլիտր ալկոհոլը, իսկ բոլորովին փոքրերի համար մահացու է անգամ 6-7 միլիլիտրը։

Նշենք, որ Չինաստանում ալկոհոլը թույլատրված է վաճառել միայն այն անձանց, ովքեր հասել են 18 տարեկանի։ Թե տուժած երեխայի ծնողներին պատասխանատվության կենթարկեն արդյոք՝ առայժմ հայտնի չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է