• Latest news

Բժիշկները հեռացրել են քաղցկեղով ախտահարված լեզուն եւ ձեռքի հյուսվածքներից նորը ստեղծել (ֆոտո)

19 փետրվարի, 2019  19:03

Ուշադրություն.Լուսանկարները կարող են ձեզ համար տհաճ լինել

Բրիտանիայից  58-ամյա Ջոաննա Սմիթի մոտ լեզվի քաղցկեղ էր առաջացել: Նրա կյանքը փրկելու համար բժիշկները հեռացրել էին ուռուցքը՝ լեզվի մեծ մասի հետ, իսկ հետո վերականգնել լեզուն՝օգտագործելով պացիենտի ձեռքի հյուսվածքները:

Ամեն ինչ սկսվեց լեզվի փոքրիկ խոցից: Անցյալ տարվա հոկտեմբերին Ջոաննան զգաց, որ ինչ-որ բան այն չէ եւ որոշեց բժշկի դիմել: Սկզբում նրան վերքի ապաքինման համար գել տվեցին, սակայն այն չօգնեց. խոցը շարունակում էր մեծանալ: Երբ հիվանդին ուղարկեցին բիոպսիայի, պարզվեց, որ նա քաղցկեղ ունի:

Ջոաննային բացատրեցին, որ նրան մնացել է 10 ամիս ապրել, սակայն նրա ապրելու հավանականությունը զգալիորեն կավելանա, եթե հեռացնեն լեզուն: Ջոաննան համաձայնվել էր վիրահատությանը:

Այս տարվա հունվարին նրա լեզուն  հեռացրել էին: Վիրահատությունը 15 ժամ էր տեւել, դրան մասնակցել էր 29 մասնագետ: Որպեսզի պացիենտն ընդհանրախես առանց լեզվի չմնա, ձեռքի մաշկից եւ մկաններից նոր օրգան էին ստեղծել: Նոր օրգանի արյան մատակարարումն ապահովվում  է ձեռքից վերցրած երակից: Սկզբում բժիշկները փորձել էին պացիենտի ոտքի մկանները վերցնել, սակայն դրանք չէին աճել:

Այժմ Ջոաննան կարողանում է նորմալ խոսել: Իսկ վերջերս սկսել է պինդ սնունդ ուտել, մինչդեռ մի քանի ամիս միայն հատուկ հեղուկ կոկտեյլներով էր սնվում: Նրա լեզուն այլեւս համ չի զգում, սակայն  զգում է քիմքը:

Անալիզները ցույց են տվել, որ Ջոաննան լիովին բուժվել է քաղցկեղից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել