• Latest news

Ծերության դեմ փորձնական դեղամիջոցն առաջին անգամ փորձարկել են մարդկանց վրա

20 փետրվարի, 2019  10:20

Օսթինում (ԱՄՆ) Տեխասի համալսարանի գիտնականներն իրականացրել են «ծերության դեմ» փորձնական դեղամիջոցի առաջին կլինիկական փորձարկումները՝ մարդկանց մասնակցությամբ։ Այդ դեղամիջոցները վերացնում են ծերունական ֆենոտիպով բջիջները։ Հետազոտողների խոսքով՝ արդյունքները բավական խոստումնալից են։

Ինչպես տեղեկացնում է Science Alert պարբերականը, դեղամիջոցի թեստավորմանը մասնակցել է 14 պացիենտ՝ արագ մահվան հասցնող թոքերի իդիոպատիկ ֆիբրոզով (ԹԻՖ)։ Երեք շաբաթվա ընթացքում նրանք ստանում էին դազատինիբի, որն օգտագործվում է լեյկեմիայի դեմ պայքարում, եւ կվերցետինի, որը մտնում է կենսաբանական ակտիվ հավելումներից շատերի բաղադրության մեջ, ինը չափաբաժին։ Կոմբինացված դեղամիջոցը նպաստել է ծերունական ֆենոտիպով բջիջների ոչնչացմանը, որոնք լուրջ վնասվածքներ են ունենում, բայց չեն վերանում, այլ շարունակում են գեներացնել բիոքիմիական ազդանշաններ, որոնք նպաստում են այլ բջիջների եւ ամբողջ օրգանիզմի ծերացմանը։

Փորձարկման ավարտին պացիենտներն ի վիճակի էին քայլել ավելի երկար, քան առաջ, ինչպես նաեւ ցուցադրում էին իրենց ընդհանուր առողջական վիճակի բարելավման այլ դրսեւորումներ։ Ընդ որում՝ լուրջ կողմնակի էֆեկտներ նրանց մոտ չի արձանագրվել։

Գիտնականների խոսքով՝ թեեւ կլինիկական փորձարկումը նախնական էր, այն ցույց տվեց, որ դեղամիջոցը կարող է օգտակար լինել տարիքային հիվանդությունները բուժելիս, որոնց թվին է պատկանում ԹԻՖ-ը։

Ներկայում հետազոտողները նոր փորձարկում են իրականացնում թոքերի հիվանդությամբ 15 մարդու եւ երիկամների քրոնիկական հիվանդությամբ 20 մարդու մասնակցությամբ։ Եթե բուժման արդյունավետություն եւ անվտանգություն ապահովվեն, այն կսկսեն փորձարկել արդեն կյանքին պակաս սպառնացող հիվանդություններով մարդկանց վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է