• Latest news

54-ամյա տղամարդու ստամոքսից 2 կգ քար, կափարիչ եւ մետաղադրամներ են հանել

20 փետրվարի, 2019  11:29

Հարավային Կորեայի Կոյան քաղաքից 54-ամյա տղամարդու ստամոքսից երկու կգ քար, շշերի կափարիչներ եւ մետաղադրամներ են հանել, որոնք նա կուլ էր տվել ուժեղ անհանգստությունը հաղթահարելու համար:

Daily Mail-ը գրում է, որ պացիենտը որովայնի ցավով դիմել է բժշկին: Նրա որովայնը տարօրինակ կերպով ուռչել էր, իսկ շոշափելու ժամանակ բժիշկը նրա որովայնում մանր քարերի նմանվող օբյեկտներ էր զգացել: Պացիենտը խոստովանել է, որ հաճախ է հանգստանալու համար մետաղադրամներ եւ մանրախիճ կուլ տալիս:

Ռենտեգնը ցույց էր տվել, որ նրա ստամոքսն ամբողջությամբ լցված է օտարածին առարկաներով: Սկզբում առարկաները մտադիր էին գաստրոսկոպի միջոցով հանել, սակայն պարզվել է, որ դրանք շատ են: Բոլոր քարերը, շշերի կափարիչները եւ մետաղադրամները  հանելու համար վիրահատություն էր պահանջվել:

Տղամարդը 9 օր անցկացրել է հիվանդանոցում, որից հետո դուրս գրվել:

Բժիշկ Պիոնգ Վա Չոյը այս արտասովոր դեպքի մասին զեկույց է հրապարակել American Journal of Medical Case Reports ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է