• Latest news

Արյան փոխներարկումներն «ա լա Դրակուլա» ձեւով կարող են խիստ վտանգավոր լինել

21 փետրվարի, 2019  10:41

«Ա լա Դրակուլա» եղանակով երիտասարդացումը կարող է ոչ միայն անարդյունավետ, այլեւ մահացու վտանգավոր լինել, նախազգուշացնում են ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկողության սանիտարական վարչության մասնագետները (FDA)։

Երիտասարդ արյան փոխներարկման կողմնակիցները պնդում են, որ այդկերպ կարելի է արգելակել ծերացման պրոցեսները եւ անգամ կանգնեցնել ծերունական տկարամտությունը։ Վերջերս կատարված մի շարք հետազոտություններ կենդանիների եւ մարդկանց մասնակցությամբ թույլ են տվել ենթադրել, որ երիտասարդ մարդկանց արյան որոշ բաղադրիչներ կարող են բուժել տարիքային հիվանդությունները, ներառյալ Պարկինսոնի հիվանդությունը եւ անգամ հենց ծերացումը։ Հենց դրա համար էլ որոշ կլինիկաներ առաջարկում են այդ փոխներարկումները՝ վճարելով ոչ վատ հոնորարներ երիտասարդներին արյան դոնորության համար։

Սակայն սանիտարական վարչության փորձագետներն ընդգծում են, որ գիտությունը չունի որեւէ ապացույց, որ երիտասարդ արյան փոխներարկումը գոնե փոքր-ինչ արդյունավետ է։ Ավելին, չկա հաստատումն այն բանի, որ սա առհասարակ անվտանգ է։ Գուցե երիտասարդ մարդկանց արյան մեջ գոյություն ունեն ինչ-որ հեռանկարային բաղադրիչներ, բայց տարեց պացիենտների օրգանիզմը հազիվ թե իսկապես «երիտասարդանա» նման արյան փոխներարկումից։ Ավելի շուտ՝ այդ բաղադրիչները պետք է վերցնել առանձին, շատացնել, տեղադրել ինչ-որ ավելի կայուն սուբստանցում եւ միայն դրանից հետո օգտագործել այս կամ այն դեղամիջոցի տեսքով, նշում են մասնագետները։ Համենայնդեպս, հետազոտություններ այս ուղղությամբ առայժմ չեն իրականացվել։

Որոշ կլինիկաներում, որոնք առաջարկում են երիտասարդացում փոխներարկման միջոցով, պլազմայով պարկը փոխներարկման համար այցելուների վրա 8000 դոլար է նստում։ Արյան պլազման ինքնին թույլատրելի է փոխներարկման համար՝ որպես անհրաժեշտ միջոց պացիենտների կյանքի փրկության համար, ովքեր բախվել են արյան ծանր կորուստների հետ։ Պլազմայի փոխներարկումներն օգտակար են նաեւ լյարդի հիվանդությունների ժամանակ, սրտի վիրահատություններից հետո եւ արյան մեջ որոշ սպիտակուցների ցածր մակարդակի դեպքում։ Սակայն ոչ մի գիտական հետազոտություն, որոնք կապացուցեին նման փոխներարկումների արդյունավետությունը ծերացման դեմ պայքարում, չի իրականացվել, ընդգծում են մասնագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է