• Latest news

Փորձարարական դեղը օգնել է ուղեղի ուռուցքով կաթվածահարված աղջկան

21 փետրվարի, 2019  09:35

Մասաչուսեթսից 17-ամյա Քեյթլին Դորմանը ուղեղի ուռուցքի պատճառով կաթվածահարվել էր եւ տեսողությունը գրեթե կորցրել: Նման իրավիճակներում սովորաբար օգտագործվող բուժման մեթոդները նրան չէին օգնում, բայց օգնել է փորձարարական դեղամիջոցը, որը կլինիկական հետազոտություն էր անցնում:

Դեռեւս 9 տարեկանում աղջկա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի բնում քաղցկեղային ուռուցք: Սկզբում աղջկա ծնողներին ասել են, որ ուռուցքը հեշտ բուժվող է, սակայն ժամանակն անցնում էր, եւ բուժման ոչ մի մեթոդ չէր ազդում: Չնայած նորագոյացությունը բավականին դանդաղ էր աճում, այն շարունակում էր անշեղորեն զարգանալ՝ բացասաբար անդրադառնալով երիտասարդ պացիենտի առողջության վրա: Շուտով նա կորցնում է ձախ ձեռքի շարժունակությունը, այնուհետեւ կաթվածահարվում են նրա ոտքերը, իսկ հետո կորցնում է աջ աչքի տեսողությունը:

Ջոնս Հոփքինսի հոսպիտալի բժիշկները մի օր Դորման ընտանիքին նոր փորձարարական դեղի կլինիկական հետազոտությանը մասնակցելու առաջարկ են կատարում. դեղն անմիջապես թիրախավորում էր ուռուցքը: Էվերոլիմուս կոչվող դեղամիջոցը մշակել են շվեյցարացի դեղագործները: Այն միանում է քաղցկեղային բջիջներում յուրահատուկ սպիտակուցին, որը բջիջներն օգտագործում են բազմանալու եւ աճի համար: 2016 թվականին այս դեղամիջոցը ստացել էր ԱՄՆ սանիտարական վարչության հավանությունը՝ ուղեղի, կրծքագեղձի, երիկամների եւ ենթաստամոքսային գեղձի ուռուցքների բուժման, ինչպես նաեւ փոխպատվաստված օրգանների անջատման կանխման համար:

Փորձարարական դեղն ազդում է, եւ դանդաղորեն սկսում է վերականգնվել Քեյթլինի ձեռքերի եւ ոտքերի շարժունակությունը, իսկ այնուհետեւ վերադառնում է աջ աչքի տեսողությունը:

Աղջիկը ստիպված էր դեղամիջոցն ընդունելուց հրաժարվել այն բանից հետո, երբ այն սկսում է բացասաբար ներգործել նրա լյարդի վրա: Բայց նույնիսկ դրանից հետո ուռուցքը շարունակել է փոքրանալ՝ սկզբում մինչեւ ընկույզի չափի հասնելով, իսկ հետո՝ բրնձահատիկի: Այնուհետեւ ուռուցքն այնքան է փոքրացել, որ անգամ դժվար էր երեւում սքանավորելիս:

Արդեն մոտ 8 տարի է՝ ուռուցքն այլեւս չի աճում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել