• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում հաջողվել է փրկել սրտի վնասվածք ստացած հիվանդի կյանքը (ֆոտո)

20 փետրվարի, 2019  21:30

44-ամյա տղամարդուն բժշկական կենտրոն են հասցրել ծայրահեղ ծանր վիճակում, կրծքավանդակի աջ պատի` սրտի պրոեկցիայով ծակած-կտրած վերքով, մթագնած գիտակցությամբ, 60/30 զարկերակային ճնումով:

Օրվա ավագ հերթապահ, ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ, բ.գ.թ Արա Մելիքյանն առաջնակի զննմամբ հայտնաբերել է, որ վնասվածքը սրտի պրոեկցիայով է եւ կլինիկորեն բնորոշ է սրտի վնասմամնը:

ինչպես տեղեկացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքը, անհապաղ իրականացվել է համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն, ինչը նույնպես հաստատել է սրտի վնասվածքը: Հիվանդն անմիջապես տեղափոխվել է վիրասրահ:

Վիրահատությունն իրականացրել են ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Գագիկ Սողոմոնյանը եւ ընդհանուր վիրաբույժ Արա Մելիքյանը: Վերականգնվել է տղամարդու վնասված սիրտը, կարգավորվել սրտի աշխատանքը:

Վիրահատությունն իր տեսակով բարդ է եւ եզակի: Այս ամնենը հնարավոր է եղել միայն բժիշկների արագ կողմնորոշման, մասնագիտական լուրջ հմտությունների, ինչպես նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել