• Latest news

Դրանք շատ տարբեր իրադարձություններ էին․ Աննա Հակոբյանը՝ Արյունաբանական կենտրոնի կրկնակի բացման մասին

21 փետրվարի, 2019  18:17

Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի բացումը երկրորդ անգամ տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

Նա նշեց, որ ոչ թե կենտրոնի բացմանն է ինքը մասնակցել, այլ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական եւ արյունաբանական ծառայության եւ Արյունաբանական կենտրոնի միավորմանը:

«Ըստ էության՝ երկու կենտրոնների վերամիավորումն էր դա։ Դրանք շատ տարբեր իրադարձություններ էին», - ասաց նա։

Հիշեցնենք, որ 2016 թվականին այն ժամանակ ՀՀ առաջին տիկին եւ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի եւ դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանի հովանու ներքո կայացել էր ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոնի» բացման արարողությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել