• Latest news

Վիրահատություն, որը փրկեց մոր և նորածնի կյանքը (ֆոտո)

22 փետրվարի, 2019  12:00

Հայաստանում առաջին անգամ կատարվել է վիրահատություն, որի արդյունքում հաջողվեց փրկել երիտասարդ մոր և նորածնի կյանքը:

Երկու անգամ կեսարյան հատում կատարված, 35 տարեկան հղիին ԳՁՀ տվյալներով ախտորոշվել էր ընկերքի սերտաճում արգանդի սպիի և միզապարկի մեջ: Այն հանդիսանում է լուրջ բարդություն ինչպես մոր, այնպես էլ պտղի համար և կարող է ունենալ մահացու ելք:

Ընկերքի սերտաճումը վերջին 20 տարիների ընթացքում հաճախացել է ավելի քան 10 անգամ, ինչը կապված է կեսարյան հատումների քանակի ավելացման հետ: Ընկերքի սերտաճման հաճախականությունը առաջադիր ընկերքի ժամանակ կազմում է 3, 11, 40, 61%՝ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կեսարյան հատումներից հետո համապատասխանաբար: Այս ախտորոշման ժամանակ միջին արյան կորուստը կազմում է 3000-5000մլ, մահացությունը կարող է հասնել մինչև 50%-ի:

Նմանատիպ վիրահատությունները ուղեկցվում են մասիվ արյունահոսությամբ (միջինը 5 լիտր): Այդ պատճառով այս վիրահատությունները կատարվում են անոթների փակման տարբեր մեթոդներով (բալլոնային օկլյուզիա, անոթների էմբոլիզացիա կամ տուռնիկետների տեղադրում): Այս վիրահատությունները կատարվում են անոթային վիրաբույժների կողմից:

34 շաբաթական ժամկետում որոշվել էր կատարել կեսարյան հատում, քանի որ  հղիության հետագա շարունակումը կարող էր վտանգել պտղի և հղիի կյանքը: Համաձայն միջազգային չափորոշիչների նախավիրահատական շրջանում  կատարվել էր միզածորանների ստենտավորում, պատրաստվել էին արյան պրեպարատներ, տեղադրվել էր կենտրոնական վենոզ կատետեր, կատետերիզացվել են 2 պերիֆերիկ երակներ, ներարկվել են արյան մակարդելիությունը բաձրացնող պրեպարատներ:

Վիրահատության ժամանակ միջային կտրվածքով բացվել է որովայնի խոռոչը: Հաստատվել է ընկերքի սերտաճումը, դրա հատվածը (այսպես կոչված անևրիզման) կազմում էր 10x10 սմ: Վիրահատության սկզբում կատարվել է կեսարյան հատում ընկերքի տեղակայումից վեր, դուրս է բերվել նորածինը, արգանդը կարվել է, որից հետո, Հայաստանում առաջին անգամ պրոֆ. Դրամփյանը կատարել է ընհանուր զստային անոթների ժամանակավոր օկլյուզիա կեսարյան հատման ժամանակ, ինչը բավականին նվազեցրել է արյան կորուստը: Դրանից հետո կատարվել է արգանդի հեռացում և միզապարկի ռեզեկցիա:

Վիրահատությունը կատարել է պրոֆ. Արա Դրամփյանը առանց հարակից մասնագետների (անոթային վիրաբույժ և ուրոլոգ) ներգրավման: Վիրահատությունը մանրակրկիտ պլանավորվել է, և կատարվել է մանկաբարձ գինեկոլոգների բրիգադայով `պրոֆեսոր Ա.Ֆ. Դրամփյանի և բաժնի վարիչ Սոնա Խաչատրյանի, անեսթեզիոլոգ Նաիրի Աղասարյանի կողմից:

Բժիշկների և բուժ.անձնակազմի բարձր որակավորման և գրագետ աշխատանքի շնորհիվ  ծննդկանը և նորածինը դուրս է գրվել առանց բարդությունների հետվիրահատական 14 օրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է