• Latest news

Ինչո՞ւ հղի կանանց չի կարելի ուտել պահածոյացված սնունդ

22 փետրվարի, 2019  15:17

Հղի կանանց խորհուրդ չի տրվում պահածոյացված ուտելիք օգտագործել. դրանցում պարունակվող նյութերի պատճառով այդ ուտելիքը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի առողջության վրա, պնդում են Բոստոնի համալսարանի գիտնականները։

Ինչպես պարզել են գիտնականները, պահածոների օգտագործումը հղիության շրջանում երեխային ենթարկում է բիսֆենոլ А (ВРА) արդյունաբերական քիմիական նյութերի ազդեցության վտանգին։ Այդ նյութը կարող է հետագայում առաջ բերել խնդիրներ ոչ միայն կնոջ, այլեւ նրա սերունդների վերարտադրողական առողջության հետ կապված։

Գիտնականները նշել են, որ  նախորդ հետազոտությունները ի հայտ են բերել բիսֆենոլ А-ի ազդեցության վտանգավորությունը, բայց բավական տեղեկություն չկա այն մասին, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա։ Հիմա, ըստ նրանց, կան «բավականաչափ տվյալներ, որոնք թույլ են տալիս լրջորեն անհանգստանալ BPA ազդեցությամբ ձվարանների գործառույթի վրա»։

Ըստ գիտնականների՝ բիսֆենոլը բացասական ազդեցություն է գործում պտղի զարգացման գործընթացների եւ ձվարանների վրա դեռ ներարգանդային զարգացման վաղ շրջանում։ Մասնագետները խորհուրդ են տալիս հղի կանանց չօգտագործել պահածոներ, ինչպես նաեւ ջանալ չուտել պլաստիկե ամաններից։

Մասնագետները հիշեցրել են, որ բիսֆենոլն ակտիվորեն օգտագործվում է արդյունաբերությունում, եւ այդ նյութի մեծ քանակությունը մարդու օրգանիզմում հայտնվում է հենց պահածոներ օգտագործելիս, ինչպես նաեւ պլաստիկե ամաններից սնվելիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է