• Latest news

Ինչպե՞ս է աղիքների վրա ազդում մեծ քանակությամբ ճարպ պարունակող դիետան

22 փետրվարի, 2019  19:52

Մեծ քանակությամբ ճարպ պարունակող դիետան խախտում է աղիքների միկրոֆլորան եւ «օգտակար» բակտերիաների մուտացիաներ առաջացնում: Հետագայում այդ փոփոխությունները կարող են շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, կաթվածի եւ այլ հիվանդությունների զարգացման հանգեցնել: Այս մասին նշվում է  Gut ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում:

 Չինաստանից գիտնականները 18-35 տարեկան ավելի քան 200 առողջ կամավորների մասնակցությամբ փորձ են իրականացրել: Նրանց բաժանել են 3 խմբի: Օրվա ընթացքում բոլորը հավասար քանակությամբ սպիտակուց են ընդունել, սակայն առաջին խմբի մոտ ընդհանուր սննդում ճարպի մասնաբաժինը կազմել է 20 տոկոս, երկրորդ խմբի մոտ՝ 30 տոկոս, երրորդի մոտ՝ 40 տոկոս:

6 ամիս անց մասնագետները գնահատել են կամավորների աղիքների միկրոֆլորայի վրա դիետայի ազդեցությունը: Պարզվել է, որ երրորդ խմբի ներկայացուցիչների մոտ օգտակար բակտերիաների, որոնք կարճ շղթայական ճարպաթթուներ են արտադրում,  զգալի նվազում  է նկատվել:

Միաժամանակ ավելացել է 2-րդ տիպի դիաբետով մարդկանց բոնորոշ միկրոօրգանիզմների թիվը:

Մասնագետները հիշեցրել են, որ ճարպերը պետք է օրվա կալորիաների ընդհանուր  թվի 25-30 տոկոսը կազմեն: Ամենավտանգավոր ճարպային մթերքների թվում են թխվածքները, ֆաստֆուդը, բեկոնը, նրբերշիկները եւ այլ վերամշակված սննդամթերքները: Բացի այդ մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգից հանել խանութից գնված սոուսները, որոնք նույնպես մեծ քանակությամբ ճարպ, աղ եւ շաքար են պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել