• Latest news

Սխալ անալիզի պատճառով կինը կրկնակի մաստէկտոմիա է անցել

23 փետրվարի, 2019  09:45

32-ամյա Մորին Բոսենը կրկնակի մաստէկտոմիա է անցել այն բանից հետո, երբ իմացել է, որ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը մեծացնող BRCA գենի վտանգավոր մուտացիայի կրող է: Ավելի ուշ կինը պարզել է, որ գենետիկ թեստը սխալ է եղել եւ նա իզուր է հեռացրել կրծքագեղձերը:


Այն բանից հետո, երբ Հոլիվուդի աստղ Անջելինա Ջոլին BRCA գենի վտանգավոր մուտացիայի առկայության պատճառով հայտարարել էր կրկնակի մաստէկտոմիայի եւ այնուհետ գիստերէկտոմիայի անցկացման մասին, նրա օրինակին սկսել էին շատ կանայք հետեւել: Նման մուտացիայի դեպքում կրծքի քաղցկեղի զարգացման հավանականությունը հասնում է 80 տոկոսի, կտրուկ մեծանում է նաեւ արգանդի եւ ձվարանների հիվանդությունների զարգացման վտանգը:


Աշխարհի տարբեր երկրներից հարյուր հազարավոր կանայք հետեւելով դերասանուհու օրինակին սկսել են գենետիկ թեստեր հանձնել եւ նրանցից շատերը հետագայում պրոֆիլակտիկ մաստէկտոմիա են անցել՝ իրենց քաղցկեղից պաշտպօանելու համար:

Նույնն արել է նաեւ Կանզասից Մորին Բոսենը, որի ընտանիքում կրծքի քաղցկեղի դեպքեր են եղել:
Դեռ 2008-ին նա գենետիկ անալիզ է անցել եւ իմացել որ իր մոտ BRCA գենի մուտացիա կա, որի պատճառով ըստ բժիշկների նրա մոտ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը մոտեցել է 70 տոկոսին:

Մի քանի տարի անց Մորինը որոշել է հեռացնել երկու կրծքերը, քանի որ դա 95 տոկոսով նվազեցնում էր կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը: Բացի այդ 2018 թվականին նա արգանդի եւ ձվարաների հեռացման վիրրահատության էր պատրաստվում, քանի որ այդ օրգանների քաղցկեղային գոյացությունների վտանգը նույնպես մեծանում էր:


Սակայն նշանակված վիրահատությունից առաջ ապահովագրական ընկերությունը կնոջից պահանջել է երկրորդ գենետիկ փորձաքննություն անցնել, որը կհաստատեր թանկարժեք պրոցեդուրաների անհրաժեշտությունը:
Կրկնակի թեստը ցույց է տվել, որ նրա մոտ գենի մուտացիա չկա: Դա հաստատվել է նաեւ երրրորդ ստուգողական թեստի ժամանակ: Պարզվել է, որ կինը բոլորվին իզուր է հեռացրել կուրծքը: Այժմ նա պատրաստվում է դատի տալ նրանց, ովքեր արել են առաջին անալզը եւ սխալ արդյունքներ տվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է