• Latest news

Գաջեթներից կախվածությունը բացասաբար է ազդում երեխաների զարգացման վրա․ հետոզոտություն

23 փետրվարի, 2019  19:05

New York Post-ը հայտնում է, որ մինչեւ 2 տարեկան ժամանակակից երեխաները գաջեթների վրա երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում, քան նրանց հասակակիցները 20 տարի առաջ։ Միչիգանի համալսարանի գիտնականների հետազոտությունների համաձայն, 2014թ․ փոքրիկ երեխաները տարբեր սարքերի էկրանների մոտ օրական անցկացրել են մոտ 3,05 ժամ, այն դեպքում, երբ 1997թ․ այդ ցուցանիշը հավասար էր 1,32 ժամի։

Ընդ որում, ինչպես նշում են գիտնականները JAMA ամսագրում հրատարակված հոդվածում, սմարթֆոններից, պլանշետներից եւ նման այլ սարքերից երեխաների չափազանց կախվածությունը հանգեցնում է ուշ զարգացմանը։ Դա վերաբերում է ոչ միայն կոգնիտիվ ֆունկցիաներին, այլեւ երեխայի ակադեմիական առաջադիմությանը։ Դրա հետ մեկտեղ, նման կախվածությունը սպառնում է առողջական խնդիրների առաջացմամբ արդեն մեծ տարիքում։

Այսպես, Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամը ուշադրություն է դարձնում նրան, որ համակարգչային կախվածության հետեւանքով նստակյաց կյանքը նպաստում է ավելորդ քաշի ավելացմանը։ «Ֆիզիկական ակտիվության անբավարար մակարդակը հանգեցնում է առողջական այնպիսի խնդիրների, ինչպիսին են սրտանոթային անբավարարությունը, ինսուլտը, շաքարախտը, ճարպակալումը, դեպրեսիան»,- նշում են գիտնականները։

Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս մինչեւ 1 ժամի հասցնելով՝ սահմանափակել այն ժամանակը, որը 2-5 տարեկան երեխաներն անցկացնում են գաջեթների առջեւ։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել